Կարինե Աճեմյան. «Ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով»

«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը. -«Թավշյա հեղաշրջումից» հետո Փաշինյանն ասում էր, որ պետք է ժամանակ տալ քաղաքական ուժերին՝ պատրաստվելու եւ կազմ ու պատրաստ ներկայանալու արտահերթ ընտրություններին։ Այսօր, երբ իշխող կուսակցությունը 81-82 տոկոսանոց արդյունք է արձանագրել, եւ քաղաքական դաշտը, կարելի է ասել, ոչնչացված է, հայտարարում է, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ օր առաջ լուծարելու գործող խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակելու։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս շտապողականության պատճառը։ -Ես դեռ մայիս ամսին եմ ասել, որ որեւէ քաղաքական ուժ երբեք իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից խոսելու։ Հարյուր հազարավոր մարդիկ չեն մասնակցել այս ընտրություններին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը իրականացվող քաղաքականությանը։ Մեր բազմաթիվ համախոհներ, որեւէ այլընտրանք չտեսնելով, ուղղակի չեն գնացել ընտրատեղամասեր եւ չեն քվեարկել որեւէ ուժի օգտին։ Այդ մարդիկ ժողովուրդ չե՞ն։ Արհամարհել նրանց կարծիքը կամ իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին վերագրել բոլորին, հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը իրենց հետ է, մեղմ ասած, անընդունելի է։ Ինչո՞ւ է շտապում. եթե վախենալու ոչինչ չունի՝ հանգիստ իր գործը պիտի անի։ Բայց վախենալու շատ բան կա. գնաճը սարսափելի տեմպերով աճում է, ներդրողներն իրենց պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն չեն ուզում նոր ներդրումներ անել, այլեւ հեռանում են երկրից, խնդիրները, մտահոգություններն օր օրի կուտակվում եւ խորանում են։ Մասնավորապես, կենսաթոշակային հիմնադրամների գումարները՝ կուտակային վճարները, արդեն երրորդ ամիսն է՝ չեն փոխանցվում։ Բազմաթիվ այսպիսի հարցեր կան, որոնց վարչապետը չի անդրադառնում, որովհետեւ ո՛չ տնտեսություն գիտի, ո՛չ ունի գործից հասկացող օգնականներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել այդ հարցերով։ Այս պարագայում, կարծում եմ, ինքը անհանգստանալու շատ բան ունի. եթե չունենար, չէր փորձի արհեստականորեն արագացնել իրադարձությունների ընթացքը։ Այսօր Ազգային ժողովը բնականոն աշխատում է, որեւէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում իր բոլոր գործառույթները լիարժեք իրականացնում է։ Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Միաժամանակ, ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով, օրենքներ խախտել՝ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, ունի ցանկություններ, եւ այդ ցանկությունները կապված են իր միապետական նկրտումների հետ։ -Մտահոգություններից մեկն էլ այն է, որ ԱԺ ղեկավար պաշտոնները դեռեւս ձեր ձեռքում են եւ հնարավորություն են ընձեռում ձեզ եվրոպական ատյաններում խոսելու Հայաստանում ստեղծված իրավական նիհիլիզմի, օրենքների եւ սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին։ -Ուզում եմ հիշեցնել, որ մենք խորհրդարանական երկիր ենք, եւ սա 2017թ. լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարան է։ Եթե Փաշինյանը համարում է, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ես էլ կարող եմ համարել, որ ինքն էլ է ոչ լեգիտիմ, որովհետեւ հենց այս խորհրդարանի քվեով է դարձել վարչապետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 306 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am