Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է, մարզի Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Ուջան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, հերթական անգամ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Արագածոտն գյուղի խաչմերուկը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջունում ենք «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները, բայց եթե պետք է ունքը սարքելու փոխարեն աչքը հանեն, ավելի լավ է՝ էդ ճանապարհը չկառուցեն։ Մի ամբողջ գյուղեր այդ ճանապարհ պատճառով հայտնվում են արհեստական շրջափակման մեջ։ Օրեր առաջ գյուղում մարդ էր վատացել, շտապօգնությունը, եթե առաջ հասնում էր 10 րոպեում, 40 րոպե պահանջվեց, մինչև հասավ։ Հրդեհ էր բռնկվել այգիներում, ու հրշեջ մեքենան նույնպես բավականին ուշացումով ժամանեց։ Մենք գիտենք, որ խնդրին ծանոթ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց այս հարցը պետք է լուծվի կապի և տրանսպորտի նախարարության բարի կամքի շնորհիվ։ Իսկ մենք շատ բան չենք ուզում. կամուրջը կառուցեն, որը նախկինում եղել է, սակայն չգիտես որ մի ծալապակասի որոշմամբ կամրջի կառուցումը նախագծից հանեցին ու էս մի քանի գյուղերը հայտնվեցին էս վիճակին։ Մենք հիմա, ընդառաջելով ճանապարհային ոստիկանությանը, ճանապարհը բացում ենք՝ հույսով, որ կապի և տրանսպորտի նախարարության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցող ընկերության պատասխանատուները մեր վերքին դարման կանեն։ Գիտենք նաև, որ կամուրջ կառուցելը մեծ ծախսերի հետ է կապված, բայց եթե այդպես էր, ապա ինչի՞ համար առաջին նախագծում հաստատեցին, իսկ հետո, չգիտես ինչու, հայտնի ֆիլմի հերոսի՝ Նաջարյանի օրինակով փոշմանեցին։ Իսկ փոշմանելով գյուղը չի զարգանա, երկիրը չի պահվի։ Հիմա սպասում ենք կապի ու տրանսպորտի նախարարության պաշտոնյաների այցին՝ հույսով, որ օպերատիվորեն կգան և հերթական փափուկ բարձը չեն դնի մեր գլխի տակ»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am