Սիրո և համերաշխության մասին խոսելը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առավել քան զվարճալի էր՝ պատերին «ծեփելու» կոչերի ֆոնին.Շարմազանով

Եթե արտաքին քաղաքական ու, մասնավորապես Արցախի ինքնորոշման պաշտպանության և Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության քննադատության հարցում համամիտ եմ Փաշինյանի հետ, ապա ներքաղաքական կյանքի և զարգացումների հետ, մեղմ ասած, համամիտ չեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին : «ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Փաշինյանը Հայաստանի նախկին իշխանություններին ո՛չ ավել, ո՛չ պակաս անվանեց ավտորիտար ռեժիմ: Դա շատ տարօրինակ է: Բա մեկը չկա՞ր՝ ասեր՝ պարո՛ն, այդ ավտորիտար ռեժիմի կառուցման շրջանում Դուք և Ձեր կողմնակիցները ԱԺ պատգամավոր եք ընտրվել: Ինչպե՞ս եք ընտրվել: Ինչպե՞ս է ավտորիտար ռեժիմը թույլ տվել Ձեր ընտրվելը»,-ընդգծեց Է. Շարմազանովը: Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ նյույորքյան ելույթի մասին, որտեղ նա հայտարարում է կրկին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պիտի լինեն՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Երևանի բնակչության 57 տոկոսը Ձեր նախաձեռնությանը ասաց ո՛չ՝ չմասնակցելով այդ ընտրությանը: Իսկ սիրո և համերաշխության մասին խոսելը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առավել քան զվարճալի էր՝ հաշվի առնելով Ձեր կոչերը՝ խելքները գլուխները հավաքելու, ԱԱԾ-ով սպառնալու, ասֆալտին պառկեցնելու և պատերին «ծեփելու» կոչերի ֆոնին»: Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանի երկլեզու ելույթն իսկապես տպավորիչ էր. «Արցախի շահերի պաշտպանության հետ մեկտեղ տպավորիչ էր երկու լեզվով ելույթը, բայց կրկնակի զվարճալի էր սիրո և համերաշխության գաղափարի խեղաթյուրումը՝ այդ բարձր ամբիոնից, հետևաբար թե՛ նախկին ավտորիտարիզմից խոսելը և թե՛ պնդումները ներկա համերաշխության ու ժողովրդավարության մասին ավելի շատ զվարճալի են, քան տպավորիչ»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին 54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը «Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը» հայտնվել է տուգանային հրապարակում. «Իշխանություն» Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am