Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Ն. Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեծ պատիվ է ելույթ ունենալ Ձեր առջև որպես առաջնորդ, ով դարձավ ՀՀ վարչապետ ժողովրդի հեղափոխության արդյունքում, որը հայտնի է որպես հայկական թավշյա հեղափոխություն: Այս մասին, սկսելով ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ մեր հաղթանակի պատմությամբ: Հայ ժողովուրդը հաջողության հասավ՝ աննախադեպ հեղափոխություն իրականացնելով՝ առանց բռնության, առանց զոհերի, առանց անկարգությունների: Եվ դա պատահական չէ. մենք ամենասկզբից բացառել էինք ցանկացած բռնություն, մենք հայտարարել էինք, որ եթե նույնիսկ մեր դեմ բռնություն կիրառվի, մենք բռնությանը բռնությամբ չենք պատասխանի: Մենք հայտարարել էինք, որ մեր պատասխանը կլինի բարձրացրած բաց ձեռքերով, սիրով: Հայ ժողովուրդը համախմբվեց և պայքարեց իշխող ռեժիմի դեմ: Մենք հաղթեցինք առանց զոհերի, խաղաղ ցույցերի ճանապարհով»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին, ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակն ու անվտանգությունն բանակցային գործընթացում առաջնահերթություններ են Հայաստանի Հանրապետության համար: Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի կառուցողական համագործակցությունը ԵԱՀԿ-ի ձևաչափով: Դա միջազգային մակարդակով միակ մարմինն է, որն ունի մանդատ հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, պետք է հրաժարվի հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից և իրականացնի նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Բացի այդ, եթե Ադրբեջանն իսկապես կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա պետք է սկսի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն հրաժարվում է բանակցություններ վարել վերջինի հետ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է»:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am