Կուստուրիցայի նոր սցենարը՝ ՀՅԴ-ի մասին

Հրապարակը գրում է.Տեսակետ կա, որ համաձայնության կառավարության անդամ ուժերի լիդերները՝ Հրանտ Մարգարյանն ու Գագիկ Ծառուկյանը, չեն կարողանում հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ, սակայն օրերս լուր սպրդեց, որ ընկեր Հրանտը հաջողացրել է հանդիպել նրա հետ։ Եղե՞լ է նման հանդիպում՝ հարցրինք ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի ղեկավար Արմեն Ռուստամյանին։ «Տեղյակ չեմ, կարծում եմ՝ նման հանդիպում տեղի չի ունեցել»։ Չար լեզուների տեղեկացմամբ՝ ընկեր Հրանտը դժգոհություն է հայտնել, որ Փաշինյանը պաշտոնական ընդունելության է արժանացնում ՀՅԴ ամերիկյան թեւին, որը դեմ է ընկեր Հրանտին, երեկ համացանցում արդեն լուսանկար կար՝ Փաշինյան-Վիգեն Հովսեփյան հանդիպման մասին վկայող, եւ տակը գրված․ «ՀՅԴ ապագա առաջնորդը»։ Փաշինյանի թիմում էլ հակադարձում են, թե ընկեր Հրանտն է հանդիպումներ ունենում Քոչարյանի հետ։ «Առաջնորդվեք ձեր տեղեկություններով, ես այդպիսիք չգիտեմ»,- ասաց Ռուստամյանը։ Փաշինյանականներն ասում են՝ դուք համաձայնության կառավարության անդամ եք, բայց հանդիպում եք «հակահեղափոխական սեւերի» առաջնորդ Քոչարյանի հետ, ընկեր Հրանտն էլ ասել է՝ պարոն Փաշինյանն ասել է, որ չկա համաձայնության կառավարություն, մենք ազատ ենք եւ կարող ենք ում հետ ցանկանանք, հանդիպենք։ Պարոն Ռուստամյան, հիմա դուք սատարում եք Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին։ «Մեր կուսակցությունը գաղափարակիր անդամներ ունի, որոնցից մեկն էլ ես եմ՝ համեստս, եւ որեւէ բանի, քան իմ գաղափարներին, երբեք չեմ ծառայել»։ Ես չեմ հարցնում, թե դուք ում եք ծառայում, այլ՝ ում եք սատարում։ «Սատարումը կարող է վերածվել ծառայության, մենք ոչ մի կապ չունենք Ռոբերտ Քոչարյանի հետ»։ Փաշինյանի հետ չունեք, Քոչարյանի հետ չունեք, ո՞ւմ հետ ունեք։ «Ասացի՝ մեր գաղափարների»։ Ո՞ր դեպքում դուրս կգաք համաձայնության կառավարությունից․ ի դեպ, չար լեզուներն ասում են, որ Հրանտ Մարգարյանը Փաշինյանին ասել է՝ դուրս կգանք համաձայնության կառավարությունից, երբ ինքներս կցանկանանք։ «Էդ ինչ-որ մեկը սցենա՞ր է գրել, կինո՞ է նկարահանել էդ մասին, չհասկացա»։ Այո՝ Կուստուրիցան․ Դուք է՞լ եք նրա սիրահարը։ «Չէ, ես սիրում եմ միայն Աստծուն, ինչպես Աստված է սիրում մեզ»։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am