Աշխատանքից ազատված Նարեն Նիկոլ Փաշինյանի համար փակագծեր է բացում

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգարժան պարոն Փաշինյան. Ես Ձեզ չեմ դիմի ինչպես նախկին աշխատողը՝ ղեկավարին: Ես Ձեզ դիմում եմ ինչպես մարդը մարդուն, լրագրողը լրագրողին, հայը՝ հային, առանց առավել ևս որ Դուք ժողովրդական վարչապետի համբավ ունեք: Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ: Կարճ և կոնկրետ: Ես՝ աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանս, չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին, դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից: Թղթով՝ ինքնակամ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների: Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն, որովհետև առանց իր թույլտվության տուն գնալը նա համարում էր իմ կողմից իր անձի հանդեպ անձնական վիրավորանք: Թույլ էր տալիս, հաջորդ օրը մյուս աշխատողների ներկայությամբ գոռում, թե բա՝ "վեցը խփած տուն ես գնում": Խնդիրը ամենօրյա բնույթ էր կրում, և ես դիմեցի Էդուարդ Աղաջանյանին: Մեր միջև տեղի ունեցավ հետևյալ զրույցը (ափսոս չեմ ձայնագրել). ՆԱՐԵ - Կարելի է,պարոն Աղաջանյան: ԱՂԱՋԱՆՅԱՆ - Այո: ՆԱՐԵ - Ես,ճիշտն ասած, մի փոքրիկ, թվում է թե անմիտ հարցով եմ եկել: ԱՂԱՋԱՆՅԱՆ - Ասեք: ՆԱՐԵ - Իմ և իմ անմիջական ղեկավար Պապիկյանի միջև կոնֆլիկտ կա՝ կապված աշխատանքային օրվա վերջում իմ տուն գնալու հետ: Նա ինձնից պահանջում է, որպեսզի ես ավել մնամ աշխատավայրում, մինչև մոտավորապես 21-22-ը, իսկ ես չեմ կարող՝ տանը երեխան մենակ է այդ ժամերին: ԱՂԱՋԱՆՅԱՆ - Իսկ Դուք որ ժամերին եք ուզում գնալ: ՆԱՐԵ - Ժամը 18:00-ից 18"30-նն ընկած հատվածում: ԱՂԱՋԱՆՅԱՆ - Լավ, ես կասեմ այդ մասին Պապիկյանին: ՆԱՐԵ - Շնորհակալություն: Եվ ես դուրս եմ եկել Աղաջանյանի սենյակից, վերադարձել Պապիկյանի մոտ և տեղյակ պահել այս խոսակցության մասին: ՆԱՐԵ - Պարոն Պապիկյան, ես հիմա վերադարձա պարոն Աղաջանյանի մոտից: ՊԱՊԻԿՅԱՆ – Այսի՞նքն։ ՆԱՐԵ - Դե, խնդրեցի, որ թույլ տա, հավանություն տա՝ ժամը վեցին տուն գնալու համար: ՊԱՊԻԿՅԱՆ – Ի՞նչ Էդ ի՞նչ ես ասում։ Այսինքն դու թռե՞լ ես իմ գլխի վրայով։ Քեզ ո՞նց թողեցին նրա մոտ (արագ-արագ վերցնում է խոսափողն ու փորձում կապվել Աղաջանյանի օգնականի հետ)։ Դու էդ ով եղար, բոչկա՞ ես վրաս գլորում: Մյուսներից էլ մարդիկ եղան՝ բոչկա գլորողներ, տեսա°ր՝ ոնց դուրս թռան ստեղից: Նրա գոռոցների վրա ներս են մտնում տեղակալը, ավագ մասնագետերից մեկը և նույնպես սկսում գոռալ ինձ վրա: ՏԵՂԱԿԱԼ (հեգնանքով) - Տենց լավ չի, գնա միանգամից վարչապետի մոտ , եթե սենյակի տեղը չգիտես՝ կարող եմ ցույց տալ: ՊԱՊԻԿՅԱՆ - Ես քեզ հետ չեմ աշխատի, չեմ աշխատի: ՆԱՐԵ - Եթե չեք ուզում ինձ հետ աշխատել, հեռացրեք: Եվ ես դուրս եկա նրա մոտից: Երկուշաբթի՝ դրանից երեք օր հետո, Պապիկյանն ինձ արհամարհական տոնով ասաց՝ "դիմումդ գրի դուրս արի, միևնույն է՝ քեզ հետ չեմ աշխատի":Ես խնդրեցի գոնե մեկ ամիս ժամանակ տալ, չտվեց: Հարգելի պարոն Փաշինյան: Հեղափոխությունն էլ եղավ՝ դարձյալ արդարություն չգտանք: Ես այսօր գործազուրկ եմ: Ամուսինս մահացել է երկու տարի առաջ, ծնողներիցս զրկվել եմ վաղ հասակում, միակ իմ հույսն ու լույսը իմ մինուճար զավակն է, որին պետք է մեծացնեմ: Նա ապագա զինվոր է,Հայաստանի Հանրապետության ապագա հպարտ քաղաքացի: Աստված Աղաջանյանի և Պապիկյանի հետ, իմ վերջին հույսը Դուք եք: Հ.Գ. - Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում: ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am