Աշոտ Հակոբյանը հանդիպել է կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպած ընկերության տնօրենի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունիվ, հանդիպմանը քննարկվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության դիմումը: Ընկերությունը պահանջում է Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին համալրել 20 տեղանոց տրանսպորտային միջոցներով (ներկայում շահագործվում է 4 ավտոբուսով), իսկ միկրոավտոբուսային երթուղին պակասեցնել 10-ով (ներկայում շահագործվում է 22 տրանսպորտային միջոցով):
Նշենք, որ այս կերպ փորձ է արվում ձախողելու ՀՀ-ում, մասնավորապես, Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում միասնական երթուղային ցանցի ներդրումը՝ հաշվի առնելով, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության կողմից սպասարկող Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղու սպասարկման ժամկետ է սահմանված 2022 թվականը: Հետևաբար, մինչև 2022 թվականը հնարավոր չէ կազմակերպել միասնական երթուղային ցանցի մրցույթ, բացի այդ, ներկայացված առաջարկությունը հանգեցնում է մրցութային պայմանի կոպիտ խախտման:
Ինչ վերաբերում է նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելուն, ապա նախարարությունը ողջունում է նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը կանոնավոր փոխադրումներում և ընկերության տնօրինությանը առաջարկել է փոխարինումն իրականացնել միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցները իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից և ունեն 20 նստատեղ:
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը մի կողմից նշում է, որ երթուղին աշխատում է թերծանրաբեռնվածությամբ, իսկ մյուս կողմից ցանկություն է հայտնում 20 ավտոբուսով ավելացնել ավտոբուսային երթուղին՝ 10-ով պակասեցնելով միկրոավտոբուսայինը: Ուղևորահոսքի վերաբերյալ հստակ դիրքորոշում ստանալու համար անհրաժեշտ է, որ նախարարությունը կարողանա ավարտին հասցնել իրականացվող ուսումնասիրությունները: Դրանից հետո միայն հնարավոր է տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ ունենալ դիրքորոշում, որից հետո էլ միայն հավելյալ տրանսպորտային միջոցների շահագործումը կարող է թույլատրվել մրցույթների կազմակերպման և անցկացման շրջանում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը հորդորում է չձախողել երթուղու բնականոն աշխատանքը, վերացնել երթուղում առկա խախտումները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am