«Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են». Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են:

Ընդ որում՝ որքան շուտ, այնքան լավ, քանի որ. 1. Ընտրությունները դարձյալ կանցնեն բացառիկ ազատ ու արդար, քանի որ ներկայումս գործադիր իշխանությունը չունի ընտրությունները կեղծելու ոչ կարիքը, ոչ էլ ցանկությունը: 2. Դատական համակարգը անտեր է, բայց ոչ անկախ: Ծայրաստիճան կոռումպացված տասնյակ դատավորներ դեռ պաշտոնավարում են, իսկ խորհրդարանի անառողջ վիճակը թույլ չի տալիս ԲԴԽ-ի և այլ իրավական մեխանիզմների միջոցով մաքրել այլանդակված ու ախոռացած դատարանները: 3. Անորոշությունից ծանր վիճակում հայտնված ու պարալիզացված տնտեսությունը շանս կստանա աշխուժանալու: Գործադիր իշխանության տարվող աշխատանքը միայն այդ պարագայում կբերի մարդկանց համար շոշափելի եկամուտներ: 4. Իրավաքաղաքական ներկայիս աբսուրդ վիճակը կվերանա: Երբ կառավարությունը ղեկավարում է մի ուժ, իսկ խորհրդարանում մեծածասնություն են հակոտնյա ուժերը, պետական կառավարումը դառնում է ահավոր անարդյունավետ:
5. Ներկայիս իշխանությունը կարիք ունի նոր ու առողջ ընդդիմության: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրատապությունը նաև այդ նպատակի համար է:
6. Ի վերջո ժողովուրդը վերջնականապես կազատվի սրտնխառնոց առաջացնող նախկին բազմաթիվ դեմքերից և հնարավորություն կունենա շատ հստակ պահանջներ դնել իր ներկայիս կառավարիչների առաջ: Ահա միայն վեց ակնհայտ պատճառ, թե ինչու է ժողովրդի համար վնասակար ներկայիս Ազգային ժողովի գործունեության ամեն մի լրացուցիչ օրը: Այս պատճառներն ու հիմքերը կարելի է դեռ շատ երկար շարունակել…»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին 54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը «Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը» հայտնվել է տուգանային հրապարակում. «Իշխանություն» Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am