Թավշյա հեղափոխությունից հետո վստահորեն կարող եմ ասել.Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բեյրութի Հայկազյան համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է` չորս ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վստահորեն կարող է ասել, որ Հայաստանն է լինելու սփյուռքի թիկունքը և հույսը, ոչ միայն երազը: Հայրապետյանն ընդգծել է` սա ասում է որպես ՀՀ կառավարությունում սփյուռքի դեսպան և պատվիրակ:

«Թույլ տվեք չհամաձայնել, որ միայն սփյուռքը պիտի լիներ Հայաստանի թիկունքին, սրանք փոխադարձ սիրո ու հոգատարության, բայց նաև փոխադարձ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու փոխհարաբերություններ են»,- ասել է նա:
Նախարարն, ի պատասխան Հայաստանի անկախության 27-ամյակի առթիվ հնչած շնորհավորանքի, իր հերթին շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ Հայաստանի անկախ պետականությունը պատկանում է ամեն մի հայի`անկախ բնակության վայրից, լեզվի իմացությունից: «Եթե որևէ մարդ իրեն համարում է հայ, անկախ պետականությունը հպարտություն է յուրաքանչյուրի համար: Մենք ունենք երիտասարդ` 27-ամյա, գրեթե իմ տարիքի պետականություն, որը բոլորիս փայփայելու, սիրելու կարիքն ունի: Մի անգամ ասացի` Հայաստանը սիրելու և սիրահարվելու երկիր է, վարչապետն ասաց` այո, բայց նաև ապրելու երկիր է: Ուզում եմ ասել` Հայաստանը լոկ հուզական տարածք չէ, որտեղ կարելի է գալ, լուսանկարվել, սիրել: Հայաստանը նաև ժամանակակից պետություն է, որը տալիս է հնարավորություններ»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ իրենց խնդիրն է` միասին էլ ավելի հզորացնել այս պետությունն իր լայն հնարավորություններով, որտեղ յուրաքանչյուր հայ կարող է գալ, հաստատվել, կառուցել իր կարիերան, ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնց մասին երազել է: «Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է: Կառավարությունը, պաշտոնյաներս, որ նայում եք` կոստյումով, փողկապով, մենք ընդամենը ծառաներ ենք, սա ասում եմ` առանց ավելորդ պոպուլիզմի. սա իրականություն է»,- նշել է Հայրապետյանը:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am