«Անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով». Անահիտ Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել. «Շատ ու շատ դպրոցներում, թեմատիկ գրավորների անցկացման հետ կապված, հասունանում է շատ լուրջ խնդիր՝ պայմանավորված դպրոցի նախահաշիվներում չնախատեսվող թղթի, պատճենահանող սարքերի և քարթրիջի հետ կապված ծախսերի հետ: Մինչ այս այդ ծախսերը որոշ դպրոցներում հոգացել են ծնողական խորհուրդները, սակայն այսօր «դրամահավաք» երևույթը համատարած արգելվել է ու դպրոցները կանգնել են այս խնդրի առաջ: Այսօր այս մասին ահազանգել են մարզերից քիմիայի և կենսաբանության, աշխարհագրության, պատմության ուսուցչուհիներ, որոնց մտահոգությունն այն է, որ թեմատիկ գրավորների շրջանը շուտով սկսվելու է, իսկ իրենց դպրոցների նախահաշիվներում չունեն թղթի ու այլ ուսումնական ծախսերի համար նախատեսված գումար: Ըստ այդ ուսուցիչների, նախկինում տարեկան 500-ական դրամ էր հավաքում ծնողական խորհուրդն ու այն լիովին բավարարել է բոլոր առարկաների թեմատիկ գրավորներ անցկացնելու անհրաժեշտ ծախսերի համար: Հիմա ի՞նչ անեն այդ մանկավարժներն ու տնօրենները, եթե մի կողմից աշակերտ թվով ֆինանսավորման մեջ պետական միջոցներից այդ նպատակի համար գումար չի նախատեսվում, մյուս կողմից արգելվել է ծնողների կողմից ցանկացած նպատակի համար դրամահավաք: Իմ կարծիքով, քանի դեռ պետությունը չի կարող ուսումնական անհրաժեշտ գործընթացի ծախսերի համար գումար նախատեսել, հնարավոր չէ ծնողներին կողմնակից չդարձնել դրան: Հետևաբար, կարծում եմ` կրթության պետական լիազորված մարմինը պետք է հստակեցնի, թե ի՞նչն է համարում անպատվաբեր «դրամահավաք»: Ի վերջո, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և դպրոցի օրինակելի կանոնադրության 102-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն «ծնողական խորհուրդն օգնում է դպրոցին՝ սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում»: Եվ քանի որ ծնողների կողմից այդ օգնությունն այս պահին կարող է լինել իրենց երեխաների պարտադիր կրթության իրականացմանը գումարով նպաստելը, հետևաբար այս տրամաբանությամբ կարելի է անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով ու այս գործընթացը նախատեսվի և վերահսկվի դպրոցների կառավարման խորհուրդների կողմից»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am