Մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը

196 պետությունների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, որը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին: Ընդհանուր քաղաքական բանավեճերին անմիջականորեն մասնակցելուց զատ, նրանք պատրաստվում են երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ անցկացնել միջազգային օրակարգի սուր հարցերի շուրջ՝ սիրական կարգավորումից մինչեւ Կորեական թերակղզու միջուկազերծումը: Կենտրոնական իրադարձությունը կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 26-ին պլանավորված նիստը, որը նախագահելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Առաջինն ավանդաբար Գլխավոր ասամբլեայի ամբիոն կբարձրանա կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, նրանից հետո իր ուղերձը կհրապարակի ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանի նախագահ, Էկվադորի արտաքին գործերի նախկին նախարար Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեն: Պետությունների ղեկավարներից առաջինների թվում ելույթ կունենան Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը (որպես հիշեցում այն մասին, որ հենց այդ երկրի դեսպանը խիզախեց առաջինը ելույթ ունենալ Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի նստաշրջանում), եւ Թրամփը՝ որպես ընդունող երկրի ղեկավար: Նրանցից անմիջապես հետո օրվա առաջին կեսին խոսքը կտրամադրվի Էկվադորի, Թուրքիայի, Մեքսիկայի, Մարոկոյի, Ֆրանսիայի, Կոստա Ռիկայի, Սեյշեյլյան կղզիներ Հանրապետության, Պերուի, Հորդանանի, Կատարի եւ Իրանի ղեկավարներին: Առաջին օրվա ավարտին ՄԱԿ-ին կդիմեն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am