Ես ցավի մեջ երբեք չեմ հանձնվում. Շառլ Ազնավուր

Ֆրանսահայ մեծանուն երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Paris Match-ին: Հարցազրույցում երգիչը խոսել է բեմի ու հանդիսատեսի նկատմամբ սիրո և երբեք չկոտրվելու ու չհանձնվելու մասին:
– Դուք, առողջական վիճակով պայմանավորված, ստիպված եք եղել մի շարք համերգներ չեղարկել: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:
– Ես նույնիսկ ցավի մեջ երբեք չեմ հանձնվում, իսկ ամենից կարևորն այն է, որ չեմ սիրում դժգոհել: Իմ փոքրիկ ցավերը ոչ ոք չի տեսնում: Այսօր վարժություններ անելուց հետո ես ճանապարհ եմ ընկնելու, գնալու եմ ներկայացման մասնակցելու և ես երջանիկ եմ: Ինձ շատ է դուր գալիս հանրության հետ շփվելը: Բեմում ես տանն եմ: Ինձ դուր է գալիս այդ գեղեցիկ երկխոսությունը: – Դուք խոսում եք ապագայի մասին: Դա հրաշալի է: – Ես ամեն օր գրում եմ: Դեռ բազմաթիվ երգեր են սպասվում: Իմ աշխատանքը, որ իրապես իմ կիրքն է, իմ առաջին երջանկությունն է` ընտանիքիս պես: Հավատացեք, ես չեմ ցանկանում բեմի վրա մահանալ: Քանի դեռ կարող եմ երգել և լավ ժամանակ անցկացնել հանդիսատեսի հետ, ես ինձ դրանից չեմ զրկի: Իմ աշխատանքը կենսական ուժ է տալիս ինձ: Թոշակի անցնելը մահվան նախամուտքն է, հատկապես 94 տարեկանում: – Եթե Դուք լինեիք 20 տարեկան, կունենայի՞ք նույն մոտիվացիան: – Այո՛, նույն ագրեսիվությունն ու նույն ցանկությունը: Կյանքում դուք պետք է իմանաք` ինչ եք ցանկանում անել: Եվ երբ ընտրությունն արված է, տրվեք դրան հիմնավորապես: Կարևոր է հավատալ սեփական աշխատանքին: Ու եթե երիտասարդների հնարավորություններն ավելի շատ են, քան նախկինում, խնդիրը նույնն է` կարիերա ստեղծել, քանի որ դա բավական բարդ է: – Ի՞նչ կցանկանայիք, որ հանդիսատեսը Ձեզնից ստանար իբրև հիշատակ:
–  Կուզեի՝ հիշեին իմ երգերը, դա այնքան էլ վատ չէր լինի: Տեսեք` քանի արտիստ կա, ում անունն այլևս որևէ մեկին հայտնի չէ… Ահա այդ է պատճառը, որ ես չեմ հավատում «ժառանգականությանը»:

դիտվել է 214 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am