«Շատ հավանական է՝ Նիկոլ Փաշինյանը խաղա Ղարաբաղյան գործիքի վրա».Տրոֆիմչուկ

«Ժամանակը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-  168 -ժամի  հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին:

Նրա խոսքով՝ անկասկած, Երևան քաղաքում Փաշինյանի` «Իմ քայլը» դաշինքը հաղթեց, բայց ոչ այնքան համոզիչ, ինչպես «Իմ քայլի» ղեկավարը կցանկանար: Ըստ նրա, ամեն ինչ նման կերպ ստացվեց նույն վստահության և փողոցային «վառելիքի» շնորհիվ, որը մինչև հիմա աշխատում է, բայց արդեն ոչ այնքան անհրաժեշտ դինամիկայով: «Ինքնին Երևանը, որպես Հայաստանի վարչապետի հովանավորյալի գործունեության դաշտ, կոնկրետ աշխատանք է և նույնիսկ ոչ այնքան հասարակության կենսամակարդակի բարելավման, այլ ներկայիս պայմաններում, ես նույնիսկ կասեի, ներկայիս կենսամակարդակի պահպանման, որպեսզի այն չընկնի»,- ասաց Տրոֆիմչուկը:
Ժամանակը, նրա խոսքով, սկսում է աշխատել Փաշինյանի դեմ, քանի որ անհրաժեշտ է հստակություն` առավել ևս՝ ձմռանն ընդառաջ: «40 տոկոսից մի փոքր ավելի մասնակցությունը խոսում է իր մասին. հասարակության վստահության կրեդիտը անվերջ չէ, և Փաշինյանը, դատելով ամեն ինչից, փայլուն կերպով հասկանում է, հենց այդ պատճառով էլ ակտիվացրել է ԱՄՆ-ից աջակցության փնտրտուքը՝ մասնավորապես հայկական Սփյուռքի ներսում: Բայց այնուամենայնիվ Փաշինյանը Հայաստանում ևս մեկ կարևոր իշխանական հենակետ զբաղեցրեց: Պոտենցիալ քաղաքապետ Հայկ Մարությանի անձը չեմ մեկնաբանի, քանի որ համաշխարհային քաղաքականությունը չունի դերասանների` իշխանության մաս կազմելու հաջող օրինակներ, Ռոնալդ Ռեյգանի միակ դասական բացառությամբ, ում մասին մշտապես հիշում են այս առնչությամբ»,- նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետը:
Անդրադառնալով հնարավոր հետագա զարգացումներին և ՀՀ ԱԺ ինքնալուծարման հնարավորությանը` Տրոֆիմչուկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն այն տակտիկան են որդեգրել, ըստ որի՝ Փաշինյանն ինքն իրեն կհեղինակազրկի, չտալով քաղաքացիներին այն, որի հույսը նրանք ունեին:
«Ուստի նրանց խնդիրն է՝ ջանալ, որքանով դա հնարավոր է՝ հանգիստ կերպով մի կողմում կանգնել այնքան, մինչև վարչապետի ֆիգուրն ինքն իրեն սպառի: Եթե միևնույն ժամանակ հանրապետականներին և նրանց հետ կապված անձանց Փաշինյանը թափ չտար, չդիպչեր՝ շատ ավելի լավ կլիներ նրանց համար: Խորհրդարանի ինքնալուծարումը, ինչպես հայտնի է, օրենքով անհնար է, սակայն Փաշինյանը ժամանակ ևս չունի, ինչպես ասացի, ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում: Ուստի նրան հարկավոր է հավելյալ աջակցություն դրսից, ինչը տեղի ունեցավ խորհրդարանում Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկության շեմին: Վստահ եմ, որ ԱՄՆ-ում քննարկվել է այդ հանգամանքը»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պետք է շտապի լուծել լուռ «պառկած», բայց դեռ թշնամական խորհրդարանի հարցը, քանի որ առանց այդ հենակետի գրավման նրա հաղթանակը չի կարող համարվել ամբողջական ու վերջնական: Նրա խոսքով, ավելի պարզ եթե ասենք, ապա հեղափոխություն ողջ ծավալով դեռ տեղի չի ունեցել: «Բացի դրանից, ընտրողների մասնակցությունն ի աջակցություն Փաշինյանի՝ կարող է անկում ապրել: Ուստի Փաշինյանը պետք է լուծի խորհրդարանի հարցը, և կարծում եմ, որ նրա շրջապատում արդեն մտածում են այդ հարցը լուծելու ոչ այնքան սահմանադրական եղանակներ, որը կարող է «էլ ավելի շատ կտրել ձգանը»: Էլ չեմ ասում այնպիսի ուժեղ, երաշխավորված կերպով ուշադրությունը շեղող գործիքների մասին` ոչ միայն հայ ընտրողների, այլ ողջ աշխարհի համար, ինչպիսին Ղարաբաղն է: Եվ Նիկոլ Փաշինյանը, շատ հավանական է, խաղա այդ գործիքի վրա»,- նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետը:  

դիտվել է 99 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am