Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ դառնալուց հետո պետք է խնամքով մոտենա իրենց հաղթանակին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն իսկապես անսպասելի էին: Որ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը լինելու էր առաջատար, որեւէ մեկը չէր կասկածում, սակայն հազիվ թե որեւէ մեկը հավատար, որ այն կստանա ավելի քան 81 տոկոս քվե: Ճիշտ այնպես, ինչպես տարեսկզբին որեւէ մեկը չէր հավատում, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի թավշյա հեղափոխություն իրականացնել՝ պարտադրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ ու ՀՀԿ-ին հեռացնելով իշխանությունից:

«Իմ քայլը» դաշինքն իր ձայները ստացավ բացարձակ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում. սեպտեմբերի 23-ի ընտրություններն անցան առանց միջադեպերի, առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրսի կիրառման: Եւ ընտրություններից հետո մասնակից բոլոր ուժերն անխտիր ընդունեցին արդյունքները, որեւէ մեկը չփորձեց բողոքարկել որեւէ տեղամասի արդյունք:
Ու սեպտեմբերի 23-ի ընրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին՝ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների համար պետք էր միայն իշխանությունների քաղաքական կամքը: Իհարկե, պետք է արձանագրենք, որ 81 տոկոս քվեն «Իմ քայլը» ստացավ Նիկոլ Փաշինյանի ու թավշյա հեղափոխության շնորհիվ: Այսինքն՝ դրանք ոչ թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի, այլ Նիկոլ Փաշինյանի քվեներն էին. ժողովուրդն այսպես իր աջակցությունը հայտնեց Փաշինյանի իշխանությանը` միաժամանակ տալով խորհրդարանը ցրելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու քարտ բլանշ: Բայց եւ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո պետք է խնամքով մոտենա իրենց հաղթանակին, պետք է աշխատել ուժերի գերլարումով չհիասթափեցնելու մարդկանց, որովհետեւ իրենք ստացել են գերակշիռ մեծամասնության վստահության քվեն: Միաժամանակ, նա չպետք է կրկնի նախորդի սխալերը:
Նա նաեւ չպետք է կրկնի նոր իշխանության վրիպակները` չկտրի ինստիտուցիոնալ հիշողության թելը, այսինքն՝ չպետք է իրականացնի կադրային ջարդ, այլ թավշյա սերնդափոխության ճանապարհով ընթանա: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակից ուժերին, ապա նրանցից յուրաքանչյուրը հետեւություններ պետք է անի՝ ի վերջո, որքա՞ն քվե ստացան իրենք ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում առանց իշխանության «դաբրոյի», առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրս կիրառելու: Եւ որոշ քաղաքական ուժեր ճիշտ կանեն` մտածեն՝ արդյոք իմաստ ունի իրենց գոյությունը քաղաքական ասպարեզում, եթե արդար ընտրություններում սարսափելի քիչ ձայն են ստանում»:
Մանրաասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am