«ՏԻՄ ընտրությունները ստացվել են, վստահության հանրաքվեն՝ ոչ, բայց լայն օրակարգով քաղաքական կոնսուլտացիաների կարիք կա». Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մանհեթենի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ը ցրելու մասին, ասել է.

«Խոստովանենք, որ երկրում քաղաքական երկխոսության և կոնսուլտացիաների կարիք Հայաստանում իրոք կա։ Իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանությունն ու ընդդիմությունը կորցրին քաղաքական երկխոսության հնարավորությունները և սկսեցին միմյանց հետ շփվել բացառապես հրապարակային, հանրային քաղաքական դաշտում։ Վարչապետ Փաշինյանը, երկար ժամանակ է՝ իշխանությունների անունից սպառնում է ընդդիմությանը, ընդդիմությունը հրապարակավ անդրադառնում և մերժում է այդ սպառնալիքները։ Հուսամ, այս նախաձեռնության ձևական պատրվակն է միայն Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող օրակարգային հարցը, այն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր ցանկությունը, որովհետև նման կոնսուլտացիաների, հանդիպումների ընթացքում կողմերը պետք է ազատ լինեն քաղաքական օրակարգ ձևավորելու։
Կարող ենք անդրադառնալ բազմաթիվ հարցերի, այդ թվում ՝մենք ունենք քաղաքական հարցադրումներ, որոնք, երկար ժամանակ է, բացառապես հանրային դիսկուրսում են, և ուղիղ, անմիջական քննարկման չեն ենթարկվել իշխանությունների կողմից։ Կարծում եմ՝ եթե վարչապետն այս նախաձեռնության գալիս է բացառապես իր օրակարգով, ապա այս նախաձեռնությունն իր ձևի մեջ իր բովանդակությանը չի ծառայելու, որովհետև քաղաքական կոնսուլտացիաները չպետք է հիշեցնեն ուլտիմատում։
Քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը մեր երկրում չպետք է պայմանավորված լինի բացառապես վարչապետի կողմից կարևորվող օրակարգային հարցով։ Հակառակ պարագայում դա հիշեցնելու է խոսակցություն, որտեղ վարչապետն իրեն վերագրելու է ուժային դիրք՝ մեկնաբանելով Երևանի ավագանու ընտրությունները՝ որպես իրեն տրված քվե։ Մենք դա, բնականաբար, վիճարկելու ենք, որովհետև Երևանի ընտրություններին մասնակցության տոկոսը դիտարկելու ենք ոչ թե՝ որպես քաղաքական ընտրությունների կամ վստահության հանրաքվեի մասնակցության տոկոս, այլ ՏԻՄ ընտրությունների մասնակցության տոկոս՝ ընդունելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները և շնորհավորելով երևանցիներին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերին, այդ թվում՝ հաղթող քաղաքական ուժին՝ այս պատասխանատու աշխատանքին անցնելու կապակցությամբ։ Այնուհանդերձ, պնդում եմ՝ քաղաքական կոնսուլտացիաների, երկխոսության անհրաժեշտություն իսկապես կա, սակայն օրակարգը պետք է լինի բաց։ Մենք պատրաստ կլինենք լսել վարչապետի հիմնավորումները, և նա պետք է պատրաստ լինի լսել նաև ոչ միայն մեր հակադարձումները, այլև մեր կողմից առաջադրվող քաղաքական հարցադրումները։ Եվ թող որ Երևանի ընտրությունների հնարավոր շահարկումը կամ մեկնաբանությունները կողմերի կողմից առիթ դառնան նման քաղաքական հարթակ, նման քաղաքական ձևաչափ վերակենդանացնելու կամ ստեղծելու համար։ Այդ առումով հատկապես տարակուսելի է ժողովրդավարական երկիր կառուցող իշխանությունների համար ուժի տեսակետից խոսելու ցանկությունը։ Սա նույնպես ընկալելի չէ, և ՀՀ օրենսդիր մարմնի վրա ճնշումներ գործադրելու շեշտադրումներ այդ քաղաքական կոնսուլտացիաները չպետք է ունենան, հակառակ պարագայում, ավելի լավ է՝ դրանք տեղի չունենան»։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և նրա կողմնակիցները Երևանի ավագանու ընտրություններն ամեն կերպ փորձում են ներկայացնել ոչ թե՝ որպես Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, այլ՝ որպես իշխանությունների նկատմամբ վստահության հանրաքվե, որը, նրանց համոզմամբ, կայացել է։ Արմեն Աշոտյանը հակադարձեց. «Վստահաբար կարող ենք ասել՝ ՏԻՄ ընտրությունները ստացվել են, վստահության հանրաքվեն՝ ոչ։ Քաղաքական երկխոսության անհրաժեշտություն կա, սակայն միայն ու միայն բաց և լայն օրակարգով»։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am