Մեքենաները,որոնցով հարսանիքից հետո Փարաքարում ներխուժել էին խանութ, ջարդուփշուր արել ներսի գույքն ու ծեծի ենթարկել քաղաքացիներին,հայտնաբերել են . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժի ծառայողները ՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Mercedes G63 մակնիշի 555 QQ 05 և Hummer մակնիշի 99 ՍՍ 600 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը որոնում է նաև BMW մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն ու ուղևորները նույնպես կասկածվում են Փարաքարում տեղի ունեցած հայտնի վիաճաբանություն-ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը և կան նաև բերման ենթարկվածներ: Վիճաբանություն-ծեծկռտուքից առաջ նշված անձինք Փարաքարի «գաի պոստի» հետնամասում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 27 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց նշված գյուղի մի քանի բնակիչներ ծեծի էին ենթարկել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 20-ամյա Էդուարդ Մկրտչյանին, Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Էմիլ Մաթևոսյանին, որից հետո նշված հասցեում գործող խանութի գույքի մեծ մասը վնասել էին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութը պատկանում է Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Քրիստինե Խաչատրյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծողների բրիգադը եղել էր Mercedes մակնիշի 555 QQ 05 համարանիշի մեքենայով և, ըստ ականատեսների՝ նրանք զինված էին եղել: Ահազանգով դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութ

դիտվել է 335 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am