«Պանտերա» գիշերային ակումբում 26 –ամյա քաղաքացուն սպանած և մի քանի հոգու դանակահարած 27–ամյա կասկածյալը կալանավորվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ սեպտեմբերի 20-ին Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուքի արդյունքում տեղի ունեցած սպանության և մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, Լոռու մարզի քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Ա. Ավետիսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սպիտակի բաժին էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Գաբրիել Պողոսյանին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված գիշերային ակումբում Գ. Պողոսյանը դանակով հարվածել է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 30-ամյա Դավիթ Բոջուկյանին, ով ստացել է «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վերքեր» վնասվածքներ, Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 27-ամյա Գևորգ Զուլալյանին, ով ստացել է «ձախ ուսի ծակած-կտրած վերք» վնասվածք, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Հմայակ Եգորյանին, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ձեռքի և կրծքավանդակի աջ վերին հատվածում» ստացած վնասվածքներով, իսկ «Պանտերա» գիշերային ակումբում սպանվել էր Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի բնակիչ, 26-ամյա Էդմոն Սանթրոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված Սպիտակի քննչական բաժնի պետի տեղակալ Գևորգ Մինասյանը շաբաթ օրը ՝ սեպտեմբերի 22-ին, միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի կասկածյալ Գ. Պողոսյանի նկատմամբ: Դատավոր Սուրիկ Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Գ. Պողոսյանը դատարանից տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 20-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի սպանվել է։ Դեպքի վայր էր ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված գիշերային ակումբում հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայի հարվածից սպանված Վանաձորի բնակիչ 26-ամյա Էդմոն Սանթրոսյանի դին։ Վերջինին սպանելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Լոռու մարզի ոստիկանություն էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Գաբրիել Պողոսյանին։ Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա․ Ավետիսյանի որոշմամբ՝ ստեղծվել էր քննչական խումբ․ որտեղ էլ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր․Օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի

դիտվել է 1179 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am