Սեպտեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը՝ ԲՀ ԶՈՒ թիկունքի պետի՝ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Շիշովի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի թիվս մի շարք հանդիպումների՝ բելառուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի ամենօրյա գործունեության ընթացքում բնակշահագործման կազմակերպմանը, ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների ընթացիկ ու կապիտալ նորոգմանը և դաշտային պայմաններում կոմունալ շահագործման ծառայությունների կազմակերպմանն ու գույքային ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից