Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն սկսել: Ինչպես հաղորդում է   բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, նման հնարավորությունը , քննարկվել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակության հանդիպման ժամանակ: Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: «Դրանք հարցեր են կապված հավաքման արտադրությունների կազմակերպման հետ, օրինակ, վերելակների»,- ասել է նա՝ հավելելով, որ Երևանում նկատվում վերելակները փոխելու ծրագրի անհրաժեշտություն:

Նա հավելել է, որ բելառուս մասնագետները կարող են մասնակցություն ունենալ այդ ծրագրին: Որպես ևս մեկ հեռանկարային ուղղություն Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը համարել է գյուղտեխնիկայի, մասնավորապես, տրակտորների հավաքման արտադրության կազմակերպումը: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում համագործակցությունն արդիական է, քանի որ Հայաստանը զբաղվում է ավտոարդյունաբերության վերազինմամբ և պարբերաբար գնում է բելառուսական ժամանակակից տրակտորներ: Վլադիմիր Անդրեյչենկոն ասել է, որ այս տարի Հայաստանն ու Բելառուսը նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ շեշտելով, որ այդ ընթացքում կարողացել են ոչ քիչ հաջողությունների հասնել. Երկու երկրների միջև հաստատվել են հարաբերություններ՝ հիմնված բարեկամության, փոխհասկացվածության և հարգանքի վրա: «Կարևոր է, որ մեր միջև միշտ եղել է բաց երկխոսություն, իսկ փոխգործակցությունը միշտ միտված է եղել համագործակցության արդյունավետ զարգացմանը»,- ասել է նա:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am