«Կյանքի Խոսքը» դիմել է ԱԱԾ՝ «Բլոգնյուզին» պատասխանատվության կանչելու համար

Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին օրերս դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով քրգործ հարուցել կրոնական թշնամանք հրահրելու հիմքով՝ հաշվի առնելով «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան կեղծ էջի և «Բլոգնյուզ» լրատվական կայքի հրապարակումները։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ Արմեն Լուսյանը: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ օգոստոս ամսին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Դուխով Հայաստան» կեղծ էջը, որում պարբերաբար տարածվում են «սուտ տեղեկություններ, իրականացվում է հակապետական քարոզչություն և բորբոքվում է կրոնական թշնամանք»՝ հատկապես Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու, վերջինիս հովվի և եկեղեցու անդամների նկատմամբ։
««Բլոգնյուզ» լրատվական կայքն ու դրա գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ, ակնառու դիտավորությամբ «Դուխով Հայաստան» կեղծ էջը վերագրելով «Կյանքի Խոսք» եկեղեցուն, ներկայացրել են, թե իբր եկեղեցին իրականացնում է հակահայկական քարոզչություն»,-մանրամասնեց Արմեն Լուսյանը՝ շարունակելոց. «Այդ ֆեյսբուքյան էջում ՀՀ ազգային հերոս Մոնթեն ներկայացվում է որպես դավաճան, ադրբեջանցիները՝ եղբայր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հող հանձնող, իսկ այս ամենի հեղինակ՝ «Կյանքի Խոսք» եկեղեցին։ Ավելին՝ սեպտեմբերի 20-ին տվյալ կեղծ էջի օգտատերերը, տեղադրելով «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու հովվի նկարը և նշելով նրա անուն ազգանունը, կատարել են սուտ, զրպարտող և կրոնական ատելություն հրահրող հրապարակում»։ Իսկ սեպտեմբերի 15-ին «Բլոգնյուզ» լրատվական կայքը, հղում կատարելով վերոնշյալ էջին, հրապարակել է «Մոնթեն՝ դավաճան, ադրբեջանցիները՝ եղբայր․ «Կյանքի խոսքը», շահարկելով Նիկոլ Փաշինյանի անունը, բացահայտ հակահայկական քարոզ է անում» վերտառությամբ հոդվածը: Դրանում, ըստ Արմեն Լուսյանի, պնդումներ են արվել, որ «Դուխով Հայաստան» էջը «Կյանքի Խոսք» եկեղեցունն է, ինչի մասին իբրև թե վկայում է այն փաստը, որ այդ էջի «Տեղեկություններ» բաժնում նշված է «Կյանքի Խոսք» եկեղեցու 010 238330 հեռախոսահամարը։ «Սա այն դեպքում, երբ այդ հեռախոսահամարն ավելի քան 2 տարի է չի պատկանում «Կյանքի Խոսք» եկեղեցուն և այդ համարով զանգահարելիս էլ օպերատորի ինքնապատասխանիչը հայտնում է, որ «համարը միացված չէ կայանին»,-նշեց Լուսյանը։
Ըստ Արմեն Լուսյանի՝ «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի կողմից «ակնհայտ սուտ տեղեկության տարածումը և կրոնական ատելության քարոզչությունը» եկեղեցու հանդեպ չի դադարեցվել անգամ «Կյանքի Խոսք» եկեղեցու պաշտոնական հերքումից հետո, ուստի իրենց այլ ճանապարհ չի մնացել, քան դիմել իրավապահներին՝ խնդրելով պարզել իրականությունը, կեղծ էջի ու «Բլոգնյուզի» միջև հնարավոր կապը և պաասխանատվության կանչել մեղավորներին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am