Էրդողանը հոդվածը ռուս-թուրքական հարաբերությունների ու համագործակցության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Կոմերսանտ» թերթում հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Էրդողանը նախ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը՝ ավելացնելով, որ այդ «համաձայնությամբ կանխվել է Սիրիայում հնարավոր հումանիտար ճգնաժամը»: Թուրքիայի նախագահը Ռուսաստանին համարել է առաջինը այն երկրների շարքում, որոնց հետ Թուրքիան աշխատում է Սիրիայի հարցի լուծման ուղղությամբ: Էրդողանը շատ կարևոր է համարել նաև Ռուսաստանի ու Իրանի հետ իրականացվող Աստանայի գործընթացը. «Մեր միջև մտածողության ու մոտեցումների տարբերություն կա, սակայն մենք տարբերություններից ավելի շատ կարողացանք ընդհանրությունները վեր հանել: Հուսով եմ, որ այս համագործակցությունն ապագայում ևս կշարունակվի»: Թուրքիայի նախագահը Սոչիում Պուտինի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ ասել է հետևյալը. «Իդլիբի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությամբ որոշեցինք ապառազմականացված գոտի հիմնել: Ընդդիմադիրները կշարունակեն մնալ այն տարածքներում, որոնցում հիմա գտնվում են: Իսկ մեր և Ռուսաստանի կողմից որպես ծայրահեղական խմբավորում ընդունվածներին թույլ չենք տալու այդ տարածաշրջանում գործունեություն ծավալել: Էրդողանը խոսել է նաև քրդական ծայրահեղական կազմակերպությունների, Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի», Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության մասին՝ նրանց  բոլորին համարելով ահաբեկչական կազմակերպություն ու ակնկալելով Ռուսաստանի աջակցությունը դրանց դեմ Թուրքիայի մղած «պայքարին»: Գալով Սիրիայի հարցով բանակցություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք կողմ են այդ բանակցություններին «չափավոր ընդդիմադիրների» մասնակցությանը, քանի որ «դա անհրաժեշտություն է Ժնևի ու Աստանայի ձևաչափերն առաջ մղելու համար»: Էրդողանը հավաստիացրել է, որ ռուս-թուրքական համատեղ էներգետիկ նախագծերի, փոխադարձ ներդրումների և հումանիտար ու մշակութային հարաբերությունների զարգացման համար իրենք անում են անհրաժեշտ բոլոր քայլերը: «Հավատում եմ, որ նույն տարածաշրջանը կիսող և հարյուրամյակներ շարունակ պատմություն կերտած թուրք և ռուս ժողովուրդները պետք է ունենան խորը, անկեղծ և մտերիմ հարաբերություններ: Ցանկանում եմ շեշտել, որ միշտ աջակցելու ենք այս ուղղությամբ իրականացվող քայլերին»,- եզրափակել է Էրդողանը:  Sabah

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am