Հանգուցյալներն այս անգամ չեկան ընտրություններին, երևի դժգոհ էին հեղափոխությունից

«Ականատես» դիտորդական խմբի անդամ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ցուցանիշը բավական բարձր ցուցանիշ է: Այսօր հրավիրած ասուլիսում Լևոն Բարսեղյանն ասաց, որ այս թիվը դիտարկելիս պետք է մի շարք գործոններ հաշվի առնել: «Ընդդիմախոսներն ասում են՝ իբր 43.65 տոկոսն էդ ինչ մի ցուցանիշ է, որ ուզում եք ասել՝ որակյալ մասնակցություն էր: Անցած տարվա համեմատ այդ մասնակցության ցուցանիշը 2.5 տոկոսով ավելի է: Բայց երբ խորանում ենք, թե տեսնես ինչ կա դրա հետևում կանգնած, պիտի նկատենք, որ այս անգամ չկային Հանրապետականների, այսպես կոչված, տասովչիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ, որոնք ծանր հիվանդ տատիկ-պապիկներին գրկած բերում էին տեղամաս, որպեսզի անհրաժեշտ քվեն ապահովեին: Չկային ճնշումները ազատ ընտրողների նկատմամբ: Դժվար է գնահատել, թե դա քվեների ինչ կշիռ է: Իմ մասնավոր գնահատականով՝ մոտավորապես 150 հազար քվեի կշիռ է: Եթե դա ավելացնենք այս մասնակցության ցուցանիշներին՝ 370 հազարին, մասնակցության տոկոսը կարող էր նույնիսկ ձևակերպվել մինչև 63-65 տոկոս: Սրան պետք է ավելացնել այն հանգամանքը, որ հանգուցյալներն անհասկանալի պատճառներով այս անգամ չեկան ընտրություններին, երևի մեծ դժգոհություն ունեին հեղափոխությունից»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նա հավելեց, որ իրենց գնահատականով՝ ընտրելու իրավունք ունեցող երևանցիների մոտ 15-20 տոկոսը գտնվում էին քաղաքից դուրս, սա ևս ազդել է մասնակցության ցուցանիշի վրա: «Այս առումով, ես ինքնս համարում եմ, որ 43.65 տոկոսը բավական բարձր մասնակցության ցուցանիշ է»,- հավելեց Բարսեղյանը: Դիտորդական խմբի անդամ Սոնա Այվազյանն էլ ասաց, որ ընտրություններն անցան ազատ, մրցակցային մթնոլորտում, առանց լարվածության: Դիտորդներն արդեն միջանկյալ զեկույց են հրապարակել, որտեղ արձանագրված է, որ առաջին տեղում հետևյալ խախտումն է՝ 59 տոկոս դեպքերում ընտրական տեղամասերում թեքահարթակները բացակայել են: Երկրորդ տեղում այն խախտումն է, որ սենյակներում կահավորումը չի ապահովվել:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am