Փաշինյանն ընկավ իր ծուղակը. Շարմազանով

«Փաշինյանի կողմից արդեն իսկ նման կոչով հանդես գալը հակաքաղաքագիտական է եւ անտրամաբանական: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամանակով եւ որեւէ ՏԻՄ ընտրություն, եթե նույնիսկ այն Երեւանինն է, անկախ արդյունքից, չի կարող նոր արտահերթ ընտրությունների նախերգանք հանդիսանալ»,- այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ արդյոք երեւանցիների 80 տոկոս վստահության քվե ստացած Նիկոլ Փաշինյանի մանդատը, ինչը վերջինս խնդրեց երեւանցիներից՝ ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու համար, բավարար չէ ԱԺ-ն լուծարելու համար: Շարմազանովի խոսքով՝ եթե անգամ Երեւանի ավագանու ընտրություններին գրանցվեր 100 տոկոս մասնակցություն եւ 100 տոկոսն էլ ընտրեր Փաշինյանի գլխավորած ուժին, միեւնույն է ՏԻՄ ընտրությունները որեւէ կերպ չեն կարող առնչվել համապետական ԱԺ ընտրությունների հետ: Օրենսդիր մարմինը իշխանության առանձին ճյուղ է, ինչպես դատականը եւ գործադիրը, հետեւաբար նրանցից յուրաքանչյուրը պետք է գործեն ոչ թե Փաշինյանի կամ Շարմազանովի ցանկություններով, այլ բացառապես ըստ Սահմանադրության, նկատեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը: Շարմազանովը նկատեց, թե Փաշինյանն ընկավ իր իսկ լարած ծուղակը: «Նա ինքը այս ընտրություններում վստահության քվե խնդրեց երեւանցիներից, սակայն արի ու տես, որ ընտրական իրավունք ունեցող երեւանցիների առնվազն 57 տոկոսը անպատասխան թողեց վարչապետի կոչը՝ դրանով իսկ ինչպես ինքը կասեր՝ համալրելով սեւերի ճամբարը: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, ամբողջ քարոզարշավին Փաշինյանը թույլ չտվեց իր թեկնածուին ներկայանալ ընտրողին՝ վերածելով Երեւանի ավագանու ընտրությունը իշխանության հանրահավաքների՝ գերքաղաքականացելով եւ շիկացնելով մթնոլորտը: Արդյունքում արձանագրեցինք, որ Փաշինյանը չհաջողեց՝ նա զրկվեց ժողովրդի անունից խոսելու իրավունքից»: Մանրամասն` henaran.am  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին 54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը «Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը» հայտնվել է տուգանային հրապարակում. «Իշխանություն» Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am