«Այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են». Ավետիք Չալաբյան

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, որ անքուն գիշերվանից հետո բոլորդ արդեն գիտեք ընտրությունների արդյունքները, և չեք կասկածում, որ Նիկոլի և իր թիմի հաղթանակը ակնհայտ է, նույնիսկ ցածր մասնակցության մասին խոսակցությունները չեն ստվերում այն փաստը, որ համարյա 300 հազար ընտրող քվեարկել է հեղափոխական կուրսի շարունակության օգտին։ Շնորհավորելով Նիկոլին և իր թիմին, ցանկանում եմ նաև արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝ ա) այս ընտրություններում ընտրակաշառքի օգտագործումը հասել է նվազագույնի (թեև մինչև վերջ չգիտենք), և դա արդեն մեծ քայլ է առաջ, կարելի մեզ բոլորիս շնորհավորել այս կապակցությամբ, հույսով եմ, որ ապագա ընտրություններում էլ սրանից նահանջ չի լինի բ) ակնհայտ է, որ ակտիվ ընտրազանգվածի մոտ հեղափոխական տրամադրվածությունը շարունակում է շատ բարձր մնալ, Նիկոլի կառավարության բոլոր բացթողումները և թերությունները չխանգարեցին նրան մոբիլիզացնել ընտրողներին հեղափոխական օրակարգի ծավալման շուրջ գ) Հիմա, երբ այդ մոբիլիզացիան տեղի ունեցավ, պետք է գնալ Ազգային ժողովի ցրման՝ սահմանադրությամբ նախատեսված ճանապարհով, և չձգձքել այդ պրոցեսը։ Նոր Ազգային ժողովը, և կայուն մանդատով կառավարությունը երկրի շահերից է բխում, որքան շուտ ունենաք, այնքան լավ

դ) Ողջ քաղաքական դաշտը ծանր հարված կրեց, սակայն լրիվ չփոշիացավ, առնվազն երկու ուժ՝ ԲՀԿ-ն ու «Լույսը» կարողացան դիմանալ։ Այս ուժերը պետք է աշխատեն Նիկոլին հստակ քաղաքական այլընտրանք առաջարկելու շուրջ այն ժամանակ, երբ հեղափոխական օրակարգը կսպառվի (իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա)։
Մյուս ուժերը ևս պետք է կամ խոշորանան կամ դուրս գան դաշտից, այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են, և միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ։ Մյուս կողմից, սա չի բացառում նոր ուժերի առաջացումը, եթե դա արվի հստակ օրակարգով, և մեծ կազմակերպչական ռեսուրսներով Անձամբ ես այս ընտրություններին աջակցելով «Լույսին», շարունակելու եմ իմ աշխատանքը՝ ձեր բոլորի համար իշխանությանը հստակ և կառուցողական այլընտրանք ապահովելու ուղղությամբ։ Այս անգամ դա ստացվեց միայն մասնակի, բայց Նոր Հայաստանում ամեն ինչ նոր է սկսում, այս ընտրություններն էլ անձամբ իմ համար լավ մոտիվացիա են՝ վերաիմաստավորելու իրավիճակը, ու բազմապատկելու ջանքերը։ Մինչ այդ, ցանկանում եմ նորից շնորհակալություն հայտնել «Լույսի» բոլոր գործընկերներին, ինչպես նաև դաշինքի օգտին քվեարկած ընկերներիս՝ մեր բոլորիս համար սա շատ օգտակար փորձ էր, և հետագա քաղաքական կազմակերպման լավ հիմք կարող է դառնալ։ Այդքանով, բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում, լավ մտքերով ու գործերով լի»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am