«Երեկվա ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկանում եմ շնորհավորել իմ լավ բարեկամ Հայկ Մարությանին նախօրեին տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք հանուն քաղաքամայր Երևանի և երևանցիների։

Սակայն սեպտեմբերի 23-ի ընտրությունները ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթն ու ընտրողների էմոցիոնալ մոտեցումն առավելապես տեղական նշանակության ընտրական գործընթացների նկատմամբ։
82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար, քանի որ պատմության մեջ այդքան ձայներ ստացած քաղաքական ուժերը հետագայում լուրջ խնդիրներ են առաջացրել առաջինը պետության, ապա՝ իրենց համար։
Այս վտանգավոր բարձր տոկոսը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին, քանի որ չկա այդպիսի քաղաքական օրակարգ և ծրագիր, որը, բնական մրցակցային պայմաններում, ստանա ընտրողների 82%ը։ Սա, կարծում եմ, լուրջ առիթ է մտահոգվելու Փաշինյանի համար, որն, իմ խորին համոզմամբ, իրականում ցանկանում է Հայաստանը տեսնել ազատ և ժողովիդավարական։
Երկրորդ դիտարկումը, որ կցանկանայի անել, կապված է երեկվա ընտրությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև զուգահեռների հետ, քանզի իմ գնահատմամբ, երեկվա ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով։
Առաջինը դա ՀՀ պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի և հասարակության անպատրաստ լինելն է այդպիսի կարևոր և պատասխանատու գործընթացին, ինչի վառ վկայությունն է երեկվա ընտրությունների արդյունքները։ Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան այս տարվա վերջում, ապա խորհրդարանում Փաշինյանի կողմից պաշտպանվող ուժը կամ ուժերի դաշինքը կհավաքի նույն քանակի ձայներ, ինչը լրջագույն ժողովրդավարական խնդիրներ կհարուցի Հայաստանի ներքին և արտաքին վարկանիշի համար։ Երկրորդ պատճառը գործող խորհրդարանի արձակման խնդիրն է, որը, երեկվա ընտրությունների արդյունքներով, դարձավ էլ ավելի անլուծելի։ Ոչ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ «Ծառուկյան» դաշինքը և ոչ էլ Դաշնակցությունը այլևս հեշտությամբ չեն զիջի ԱԺ-ում ունեցած ազդեցությունը՝ հասկանալով, որ հաջորդ խորհրդարանում չեն կարողանալու ապահովել գոնե նվազագույն ներկայություն։ Իսկ Սահմանադրությունը, որքան էլ այն մոռացված և անտեսված լինի, ամեն դեպքում մնում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը, որտեղ ԱԺ-ի արձակման համար պահանջվում է Ազգային ժողովի համաձայնությունը։ Եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա գործընթացը կմտնի արդեն Սահմանադրական ճգնաժամի փուլ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Հայաստանը գտնվում է քաղաքական խորագույն ճգնաժամի մեջ, որի հաղթահարման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց եթե դա տեղի չունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի և ծանր»։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am