Վախի և ատելության համադրությունը ապահովեցին այն արդյունքները, որոնք հրապարակեց ԿԸՀ-ն

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը մի շարք դիտարկումներ ու եզրահանգումներ անելու հնարավորություն է տալիս: 1.Նախ մասնակիցների քանակի մասին: Երևանցիների կեսից ավելին չմասնակցելով քվեարկությանը՝ «ոչ» ասեց ներկայիս քաղաքական գործընթացներին և ցույց տվեց իր դժգոհությունը կամ էլ՝ անտարբերությունը: Եթե «Մերժիր Սերժին» կարգախոսը գրեթե 100 տոկոսանոց հանրային մոբիլիզացիա էր ապահովել, ապա հետհեղափոխական գործընթացները (կադրային հարցեր, կառավարման ոճ ու բովանդակություն և այլն) արդեն տրոհել են հանրային կարծիքը: Կեսից ավելիի չմասնակցությունը ցույց է տալիս, որ հեղափոխական էյֆորիան անցել է (էյֆորիայի պայմաններում, որպես կանոն, արձանագրվում է 70-80 տոկոս մասնակցություն), բայց այլընտրանք փնտրողները հին ուժերի մեջ չեն տեսնում այդ այլընտրանքը, ուստի և պասիվ են պահում իրենց: Ավագանու ընտրությունը դարձավ նոր իշխանություն և նոր ընդդիմություն ձևավորելու քվեարկություն: Երևանի հասարակության «ոչ»-ը վերաբերում էր քաղաքական դաշտին: 30 տարվա ընթացքում ձևավորված ու որոշակի զարգացում ապրած քաղաքական հարաբերությունները ևս մեկ անգամ մերժվեցին: Առաջին անգամ մերժվել էին այս տարվա ապրիլի 23-ին, երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 23-ին: «Իմ քայլը» դաշինքին տրված բարձր տոկոսներն էլ էին վերաբերում հնի մերժմանը: Եթե ավագանու քվեարկությունից առաջ քաղաքական դաշտը մահամերձ էր, ապա այժմ այն մահացել է: Հիմա ունենք մեկ հոգու քաղաքական դաշտ: 2.Նիկոլ Փաշինյանի կիրառած «սև-սպիտակային» բաժանումը տեխնոլոգիական առումով արդյունավետ էր, քանզի համախմբում էր իր ընտրազանգվածին: Փաշինյանն առաջարկեց ոչ թե մայրաքաղաքի կառավարման մարմնի ընտրություն կատարել, այլ անցկացնել վստահության հանրաքվե՝ իր ընտրազանգվածին վախեցնելով «հակահեղափոխականներով» ու «սևերով»: «Սև-սպիտակային» տեխնոլոգիան նաև ատելության բարձր դոզա էր ապահովում, ինչը նույնպես համախմբում էր Փաշինյանի ընտրազանգվածին, որին մանիպուլյացիայի ենթարկեցին ողջ քարոզարշավի ընթացքում: Վախի և ատելության համադրությունը ապահովեցին այն արդյունքները, որոնք հրապարակեց ԿԸՀ-ն: Դատելով ամենից՝ ընտրության են գնացել հիմնականում վարչապետի կողմնակիցները, որոնք հանրության բացարձակ մեծամասնությունը չեն, բայց կազմակերպված են և մոտիվացված, ինչի արդյունքում էլ բացարձակ իշխանություն են կարողանում ձևավորել: Ավագանու ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը վախվորած, պաշտպանվող և կոմպլեքսավորված տեսք ունեին, քանզի փորձում էին ընտրողին ապացուցել, որ իրենք «սև» չեն: Միայն քարոզարշավի վերջին հատվածում Նաիրա Զոհրաբյանը փորձեց փոխել պատկերը, սակայն գնացքն արդեն գնացել էր: Ընտրությանը փաստացի մասնակցում էին «Իմ քայլը» և նախորդ համակարգի բեկորները: Բնական է, որ այդ պայմաններում արդյունքները կանխորոշված էին: 3.Ութ տասնյակ տոկոսի հասնող ձայների քանակով ընտրողներն «այո» ասացին Նիկոլ Փաշինյանին և «այո» ասացին արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սեպտեմբերի 23-ին դրվեցին միաբևեռ քաղաքական համակարգի հիմքերը, որոնք ժողովրդավարական համակարգ կառուցելու առումով խնդրահարույց են: Ակնհայտ է, որ այժմ Փաշինյանը, օգտվելով ստացած տոկոսներից, գնալու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ արդեն արագացված ռեժիմով: Հետհեղափոխական Հայաստանը մտնում է քաղաքական զարգացումների նոր փուլ, որտեղ կան մեծ սպասումներ և մեծ վտանգներ:

Կորյուն Մանուկյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am