Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ֆինանսական տնօրենը ֆուտբոլիսին սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գ․ Ա․-ն իր մոտ է հրավիրել Ա․ Ս․-ին և, ըստ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ նա հոգեբանական ճնշում է գործադրել Ա․ Ս․-ի նկատմամբ, հայհոյել և սպառնացել սեռական բնույթի գործողություններ կատարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա․ Ս․-ն Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։ Եվ իր ու Գ․ Ա․-ի միջև պայմանագրի խզման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ․ Ա․-ն սպառնացել է կոտրել իր քիթը և սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ։ Նա անգամ ցանկացել է հարվածել իրեն։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հաղորդման իսկությունը։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, խոսքը գնում է «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գառնիկ Աղաբաբյանի և թիմի բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկիի միջև ծագած կոնֆլիկտի մասին: Ուշագրավ է, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, «Գանձասար-Կապանը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ Ալեքսանդր Սվերչինսկիին թիմից հեռացնելու որոշում է կայացրել՝ կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տալու պատճառով։ Բոլոր դեպքերում, սա արտառոց միջադեպ է և չի կարող զուտ «Գանձասար-Կապանի» ներքին գործ համարվել: Այն լուրջ ստվեր է գցում հայկական ֆուտբոլի հեղինակության վրա, կարող է ֆուտբոլի և մարզական միջազգային արբիտրաժային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում հայտնվել, և մեր համար տհաճ հետևանքներ ունենալ: Հետևաբար, այս միջադեպը պետք է շտապ քննարկման առարկա դառնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ գործկոմի կողմից: Ցանկալի է, որպեսզի ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը արագ արձագանքի տեղի ունեցածին: Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» պաշտոնական ՖԲ էջից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am