Սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան շարունակվում է

Սեպտեմբերի 22-ին Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այցելեց Այնճար և հանդիպեց քաղաքապետ Վարդգես Խոշյանի, հոգևոր հայրերի, Ազգային «Յառաջ-Գ. Կիւլպէնկեան» վարժարանի տնօրեն Արմեն Թաշճյանի, Հայ ավետարանական երկրորդական վարժարանի տնօրեն Պատվելի Հակոբ Ագբաշարյանի, համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարարների ու այնճարցիների հետ:

Սեպտեմբերի 23-ին նախարարը հանդիպումներ ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Արժանապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի Կապրոյանի և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի հետ:
Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում Մխիթար Հայրապետյանը Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Լիբանանի ՀՅԴ կուսակցության ղեկավար կազմի հետ՝ Լիբանանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու գլխավորությամբ, Լիբանանի ՍԴՀԿ-ի ղեկավար կազմի հետ՝ ՍԴՀԿ Լիբանանի Շրջանային վարիչ մարմնի ատենապետ Սեպուհ Կալփակյանի գլխավորությամբ, Լիբանանի ՌԱԿ-ի ղեկավար կազմի հետ՝ ՌԱԿ կենտրոնական վարչության համաշխարհային կենտրոնական վարչության ատենադպիր, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի գլխավորությամբ, ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային վարչության ղեկավար կազմի հետ՝ ՀԲԸՄ Լիբանանի Շրջանակային վարչության ատենապետ Ժերար Թուֆենքճյանի գլխավորությամբ: Սփյուռքի նախարարը հանդիպեց նաև Լիբանանի հայ համայնքի կրթական, մշակութային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, համայնքային գործիչների և լիբանանահայ գործարարների հետ: Ավելի ուշ Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ և քննարկել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները, Հայաստանում լիբանանյան փորձի ներդրման հնարավորությունները: Նախարար Կիտանյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը, կառուցվածքը, իրավասությունների շրջանակները, ինչպես նաև զբոսաշրջիկների ներգրավման, զբոսաշրջիկների առանձին խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել Երևանում և ավելի մանրամասն քննարկել համատեղ անելիքները և գործնական քայլերը։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am