Պերմի գաղութում ինքնասպան է եղել հայտնի «օրենքով գող» Վովա Վագոնը

«Օրենքով գող» Վլադիմիր Վագինը, որը քրեական շրջանակում հայտնի է «Վագոն» մականունով, ինքնասպան է եղել Պերմի մարզի Վսեվյատսկի բնակավայրի թիվ 10 ուղղիչ գաղութում: Այս մասին նախօրեին shamshyan.com-ի փոխանցմամբ,հայտնել է «Փրայմ-Քրայմը»: Գործակալության տեղեկություններով՝ 54-ամյա հեղինակության մարմինը խցում է հայտնաբերվել տեղական ժամանակով 22:30-ց մինչեւ 23:00 ժամանակահատվածում: Նախկինում բազմիցս դատված, ծագումով Կալինինգրադից Վագինը «օրենքով գողի» կոչում է ստացել 1995 թվականին: Այնպիսի հեղինակությունների շարքում, ինչպիսին են Յուրի Պիչուգինը (Պիչուգա) եւ Վասիլի Խրիստոֆորովը (Վոսկրես), Վագոնը համարվում էր հետխորհրդային տարածքի գլխավոր «օրենքով գողերից» մեկի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի սլավյանսկյան հատվածի առանցքային դեմքերից մեկը: 2013 թվականին ԱՄՆ իշխանությունները Վագինին մտցրել են հիպոթեթիկ հանցավոր կազմակերպություն «Եղբայրութան շրջանակի» կազմի մեջ, որը միավորում է ռուսաստանցի «օրենքով գողերին» եւ նրանց մերձավորներին: Իր 9 դատվածություններից վերջինը՝ խիստ ռեժիմի գաղութում 7,5 տարի, Վագինը ստացել է 2016 թվականին ոստիկանության աշխատակցի դեմ մահափորձի համար: Հիշեցնենք, որ 2009 թվականի մարտին Նիժնի Նովգորոդում Վագինը «Սոխո» սրճարանի մոտ փողոցային ծեծկռտուքի ժամանակ դանակահարել էր ՆԳՆ ակադեմիայի շրջանավարտին: Տուժածի անձի մասին տեղեկանալով՝ Վագինը Դուբայ էր փախել, «օրենքով գող» Վլադիսլավ Լեոնտեւի մոտ (Վադիկ Բելիյ), որը 2004 թվականից նույնպես արդարադատությունից թաքնվում էր (ինչպես Վագինը, նա եւս ԱՄՆ-ում մտցված է «Եղբայրության շրջանակի» մեջ եւ համարվում է դրա ղեկավարը): Վագինը 2014 թվականի հուլիսին ԱՄԷ-ից Ռուսաստան է արտահանձնվել: Սկզբում նրան «առողջությանը միջին ծանրության դիտավորյալ վնասվածք հասցնելու» համար դատապարտել են 1 տարի 9 ամիս ժամկետով՝ պատիժն անցկացնելու էր բնակավայր-գաղութում: Սակայն դատախազությունը դատավճիռը բողոքարկել էր: Նոր դատաքննությամբ Վագինի գործողությունները վերաորակվել էին մահափորձի հոդվածով, եւ պատժաժամկետը մեծացվել էր մինչեւ 7,5 տարի: Հեղինակությունը թիվ 10 ուղղիչ գաղութ էր տեղափոխվել անցած փետրվարին նույն Պերմի մարզի թիվ 35 ուղղիչ գաղութից:

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am