Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:
«8 կուսակցություններն ու 4 դաշինքները Կենտրոնական բանկում բացել են իրենց նախընտրական հիմնադրամները, որոնց վերաբերյալ հայտարարագրերը սեպտեմբերի 19-ին ներկայացրել են ԿԸՀ: Այս թվերը կարող են տարբերվել ԿԲ-ի ներկայացրած թվերից, որոնք նույնպես կհրապարակվեն»,- նշեց նա:
Ըստ տվյալների՝
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- ներկայացրել է 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսել է 17 մլն 915 հազար 400 դրամը
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 1մլն 600 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 7 հազար դրամ: Նաև առկա է պարտավորություն, 1 մլն 210 հազար 200 դրամի չափով
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք- մուծումներ և ծախսեր չեն կատարվել
«Երկիր Ծիրանի» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 220 հազար դրամ, որից ծախսել է 172 800 դրամը
«Ժառանգություն» կուսակցություն- ներկայացրել է 7 մլն դրամ, որից ծախսել է 6 մլն 796 հազար 680 դրամը
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն- ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 249 հազար 996 դրամը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 40 մլն դրամ, որից ծախսել է 39 մլն 953 հազար 624 դրամը
«Լույս» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 8 մլն 280 հազար դրամ, որից ծախսել է 6 մլն 266 հազար 575 դրամը
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 100 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 716 հազար 800 դրամը
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն- մուծումներ ու ծախսեր չեն կատարվել
«Ռեֆորմիստների» կուսակցություն- ներկայացրել է 3 մլն 400 հազար դրամ, որից ծախսել է 2 մլն 831 հազար 400 դրամը
«Օրինաց երկիր» կուսակցություն- ներկայացրել է 5 մլն 500 հազար դրամ, որից ծախսել է 5 մլն 441 հազար դրամը
Բատիկյանի խոսքով՝ քաղաքական ուժերը օրենքով սահմանված կարգով պարտավոր են երկրորդ՝ վերջին հայտարարագիրը ներկայացնել մինչև սեպտեմբերի 27-ը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից