Քննչական մարմինների օպերատիվ աղբյուրների համար

yerevan.today-ը գրում է. «Մինչ ՀՀ քննչական մարմիններին օպերատիվ տեղեկություններ տվողները Google որոնողական համակարգը համարում են վերին ճշմարտություն ու ըստ այդմ ի սկզբանե մեզ հետ կապ չունեցող  գործողություններ վերագրում մեզ, իսկ օպերտիվ տեղեկություն ստացածներն էլ, առանց ուսումնասիրելու միանգամից ենթադրում, թե խոշոր հանցագործության կծիկ են բացում, պարզվում է, որ ընդամենը Google-ն ժամկետների պահպանման լուրջ խնդիր ունի և դա նոր չէ: Համացանցում հպանցիկ ուսումնասիրության արդյունքում հանդիպեցինք դեռևս փետրվար ամսին տպագրված հոդվածի, որը վերաբերում էր Google-ի ժամկետների պահպանման խնդիրներին: Պարզվում է՝ խնդիրն առնվազն երկու տարվա է: Բիլ Հարդզրի՝ billhartzer.com-ում 2018թ. փետրվարի 15-ին գրած ուշագրավ նյութը ներկայացնում ենք թարգմանաբար. «Google-ը մեծ խնդիր ունի հոդվածների, գրառումների և նորությունների ժամանակացույցերի նշման հետ և դա անպայման պետք է ուղղվի: Այս շաբաթ   ժամանակահատվածի թողարկման խնդիրը հանրության համար ավելի տեսանելի էր վերջին իրադարձությունների լույսի ներքո (հեղինակը նկատի ունի ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, որի մասին հրապարակումը Google-ն ժամկետների առումով սխալ է ցույց տալիս. խմբ.): Մարդիկ նշել են Google-ին, որ իրենց ժամանակացույցերը սարսափելիորեն սխալ են եղել լրատվական հոդվածների գրառումներում: Չնայած շարունակվող հրատապ լուրերին, Google-ը նշեց հոդվածի ժամանակացույցը որպես 2 օր առաջ տեղադրված: Ինքս անձամբ գրել եմ այս մասին և այն որպես խնդիր ներկայացրել Google-ի աշխատակիցներին (անձամբ մեկ անգամից ավել): Փաստորեն, ես այս մասին ավելի քան մեկ անգամ գրել իմ կայքում, ինչպես նաև դեռ 2016 թ. նոյեմբերին: Ոչ վեբ-կայքի սեփականատերերի մեղքով, Google-ը ժամանակացույցի նշման սխալներ ունի, և կայքը բացարձակապես ոչինչ չի կարող անել՝ Google-ին ասելու համար, թե երբ է ինչ-որ բան իրականում գրառվել: Եթե նույնիսկ ես որևէ գրառում անեմ 10:00–ին (կենտրոնական ստանդարտ ժամանակով) և Google-ը ինդեքսավորի էջի հասցեն (URL), 3 րոպեի ընթացքում այն Google-ի որոնողական արդյունքներում կլինի: Եվ Google-ը նշում է, որ այն տեղադրվել է 11 ժամ առաջ: Թարմացրեք և այն այժմ տեղադրվել է 5 ժամ առաջ: Թարմացրեք SERPs- ը (որոնման համակարգի արդյունքների էջերը) և այն 7 ժամ առաջ է տեղադրվել: Ես արել եմ հետևյալ հետազոտությունը.

  • Ես այնպես արեցի, որ Cloudflare-ն ուսումնասիրի խնդիրը և նրանք արձագանքեցին, որ սա իրենց սխալը չէ՝ ժամանակացույցերը և ժամային գոտու կարգավորումներն իրենց կողմից բոլորը ճիշտ են:
  • Ես նայեցի իմ սեփական սերվերի ժամանակին և այն ճիշտ էր իմ ժամային գոտու համար: Ես նաև նայեցի սերվերի վերնագրին՝ տեսնելու համար ինչ ամսաթիվ ու ժամ է այնտեղ: Այն ճիշտ էր:
  • Ես նայեցի բլոգի գրառման ժամանակացույցը` «հրապարակման ամսաթիվը»: Այն ճիշտ էր իմ ժամային գոտու համար, որն է կենտրոնական ստանդարտ ժամանակը (Դալասի ժամանակ):
  • Ես նայեցի WordPress- ի կարգավորումներն իմ կայքի համար, և այն ճիշտ էր իմ ժամային գոտու համար:
Անձամբ չեմ կարողանում պարզել, թե որտեղ է Google- ը սահմանում այն ​​ժամանակն ու ճշգրիտ ամսաթիվը՝ երբ է ինչ-որ բան տեղադրվում: Փաստորեն, դուք կկարծեք, որ Google-ը կվերցնի սերվերի վերնագրի ամսաթիվը և ժամանակը: Բայց ոչ: Դուք կկարծեք` նրանք նույնիսկ ներքին կարգով կգրառեն այն ամսաթվերը և ժամանակը, երբ նրանք առաջին անգամ ինդեքսավորել են այդ գրառումը կամ հոդվածը: Սակայն նրանք չեն օգտագործում այն: Դա հնարավոր չէ: Նրանք օգտագործում են որևէ ամսաթիվ և ժամանակ, որն ուզում են: Ըստ իս, դա բացարձակապես իմաստ չունի: Եվ, կրկին, որոնման արդյունքների թարմացումը ցույց կտա, որ ժամանակացույցը նորից ու նորից կփոխվի: Որքան ժամանակ Google-ը գիտի այս սխալի մասին Սա հսկայական խնդիր է, որին Google-ն անպայման պետք է անդրադառնա, և դա արդեն ավելի քան 2 տարվա խնդիր է: Google- ն իմացել է այս խնդրի մասին (անձամբ ինքս եմ դրա մասին տեղեկացրել նրանց) ավելի քան մեկ տարի: Այն պատասխաններից մեկը, որ ես ստացա (վերապատմում եմ, թե ինչպես են արձագանքել՝ հիմնվելով հիշողությանս վրա), այն էր, որ Google-ի այն ինժեներները, ովքեր պատասխանատու էին այդ կոդի համար, հեռացվել են: Google-ի իմ անանուն աղբյուրն ինձ ասաց, որ ինժեներների այդ թիմն աշխատում էր Google-ի ալգորիթմի այլ մասերում: Հարց էր առաջանում` արդյո՞ք նրանք ունեին հասանելի որևէ մեկին, ով գիտեր կոդի այդ հատվածը, թե՝ ոչ: Ես չգիտեմ՝ Google-ում ներկա ներքին իրավիճակը, բայց կարող եմ ասել, որ սա Google-ի սխալն է, որի մասին վերջինս գիտեր առնվազն 2016-ի նոյեմբերի, երբ ես առաջին անգամ գրեցի դրա մասին (նրանք ավելի վաղ գիտեին, որ դա խնդիր է): Google-ի ժամանակահատվածի թողարկումը դեռևս խնդիր է Երբ ես գրում եմ այս գրառումը, այստեղ՝ Դալասում, ժամը 10:30 է (Կենտրոնական ստանդարտ ժամանակ): Ապացուցելու համար, որ սա դեռ խնդիր է, ես պատրաստվում եմ հրապարակել այս գրառումը, այն ինդեքսավորել Google-ում և հետո էկրանի նկարը տեղադրել ներքևում՝ ցույց տալով ընթացիկ ժամանակացույցը, որ Google-ն ունի այս գրառման համար»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am