« Չեմ լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և կարծում եմ, որ որպես քաղաքացի՝ դա ինձ «հասու չէ» և իմ գործը չէ։ Մեծ ցավ, նվաստացում եմ ապրել, որ նման ոչ պետական խոսակցության ամոթալի ձայնագրության ամոթալի հրապարակում է եղել, և դա ազգային անվտանգության, մեր պետության ինքնության նկատմամբ հարված է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, որ նախկինում ՕՐՕ դաշինքի իր գործընկեր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես ներգրավված է Մարտի 1-ի գործում, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Օրենքն իր ամբողջական խստությամբ և կարողությամբ պետք է կիրառվի բոլորի նկատմամբ անխտիր՝ նախկին, ներկա իշխանավորների։ Համահասարակական ու համապետական լյուստրացիա պետք է գնա»։
Հիշեցնենք, որ հրապարակված ձայնագրությունում խոսվում էր Օհանյանի արած «այլանդակությունների» մասին։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ, և 2008-ի մարտի 1-ի երեկոյան Սեյրան Օհանյանի հրապարակային հայտարարությունը, որ «բանակը մասնակցելու է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը, և քաղաքացիների կողմից արտակարգ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք, կոշտ արձագանքի», արժանի է քրեաիրավական գնահատականի։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը