Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծա­ռայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարա­կա­կան կարգի պահպանության գործում ներդրած ավան­դի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ: Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները: Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիս շնորհավորել համազգային ու համապետական այս առանձնահատուկ տոնի՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել եւ երախտագիտությունս հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած եւ այսօր հետմահու պարգեւատրված մեր հերոսների՝ Հայաստանի զինված ուժերի շարքայիններ Արթուր Բաբկենի Կոշտոյանի եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանի հարազատներին, ի դեմս նրանց՝ անկախության եւ ազատության համար զոհված մեր բոլոր հերոսների հարազատներին: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ: Հարգելի Աշոտ, խնդրում եմ գնահատանքի եւ երախտիքի խոսքերս եւ մեր բոլորի առողջության բարեմաղթանքները հայտնել տիկին Աննային: Հարգելի՛ բարեկամներ, Շնորհավորելով ձեզ ազնվորեն վաստակած շքանշանների ու մեդալների առթիվ՝ ուզում եմ նշել, որ դրանք սոսկ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ չեն: Դրանք այն անկախության ու ազատության պարգեւներն են, որոնք ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով: Ժամանակն ու երկրի զարգացման հեռանկարները պահանջում են պատմության վերընթերցում, նոր գաղափարների առաջադրում, նոր արժեքների ստեղծում: Միեւնույն ժամանակ, մենք պետք է հավատարիմ մնանք այն արժեքներին ու արժեհամակարգին, որոնց համար ձեր ընկերներն իրենց տարիների քրտնաջան աշխատանքը եւ, ցավոք սրտի, հաճախ նաեւ իրենց կյանքն են տվել: Սիրելի՛ հայրենակիցներ, Անկախության անցած տարիներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին եւ հետագա բոլոր տարիները, առանձնահատուկ դարձնել մեր երկիրը: Որովհետեւ այդպիսին է, առանձնահատուկ է մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, այդպիսին է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ: Կարծում եմ, եւ հույս ունեմ, որ շուտով մենք այստեղ նորից կհանդիպենք, եւ ես պատիվ ու մեծ հաճույք կունենամ պարգեւատրել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ մտավորականների, գործարարների, աշխատավորների, գյուղացիական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժուռնալիստների, քանի որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, եւ մեզնից յուրաքանչյուրն իր լավագույնն է անում այդ պատվավոր ու կարեւոր գործում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, լավատեսություն եւ առաջընթաց»:  

դիտվել է 117 անգամ
Լրահոս
19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am