Մանրամասներ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի մասին

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ¸ 1984թ ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23։40-ի սահմաններում Սողոմոն Մելքումյանին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում չորս այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել 1991թ ծնված¸ մայրաքաղաքի Պ. Սևակի փողոցի 88 տան բնակիչ՝ Հարութ Մխիթարի Ավշարյանը։

Փաստի առթիվ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր¸ որի շրջանակներում դեպքի մասնակիցներից վերցրվել են բացատրություններ¸ ստացվել է տեսաձայնագրություն¸ նշանակվել են տարբեր փորձաքննություններ¸ իրականացվել է դեպքի վայրի զննություն։
Հետգրություն Սողոմոն Յուրիի Մելքումյանի կողմից դեպքի վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել և միայն սույն թվականի սեպտեմբերի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոնից» ստացված հաղորդումից հետո¸ ԱՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել դեպքի հանգամանքների պարզմանը։ Նախնական ստուգումներից հետո¸ սույն թվականի սեպտեմբերի 18-ին դեպքի վերաբերյալ ԱՀ ոստիկանության կողմից տեղեկատվություն է զետեղվել ինչպես ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքում¸ այնպես էլ ֆեյսբուքյան էջում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի ոստիկանություն

դիտվել է 28 անգամ
Լրահոս
19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am