Երեկ սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 60-ամյա Ռուբիկ Հարությունյանը իր վարած T16 մակինիշի 7939 AP համարանիշի տրակտորով Այգավան-Ոսկետափ միջհամայնքային ճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում բախվել է Այգավան գյուղի բնակիչ 28-ամյա Համլետ Արամյանի վարած Opel մակնիշի 34 DN 671 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված Ոսկետափ գյուղի բնակիչ 35-ամյա Նորիկ Իրիցյանին պատկանող ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի ջրատար ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Արամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տրակտորը բարձված է եղել խաղողով։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը