«Ունենալ խորհրդարան՝ որպես բարձրագույն օրենսդիր մարմին, նշանակում է, որ պետական կառավարման շարժիչ ուժը ժողովրդի կամքն է, կամարտահայտությունը: ՀՀ խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը նշանակալի իրադարձություն է և շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար: Այս առումով մենք կարևոր և նոր ժամանակաշրջան ենք թևակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վերածվում է դե ֆակտո իշխանության»,- ԱԺ-ում ընթացող Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր խորհրդարանները բացառիկ դերակատարություն են ունեցել :Որևէ խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է, և խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքներ, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները: Կարևոր է, որ ՀՀ խորհրդարանները երբեք չունենան այն հարցադրումը, թե որքանով են արտահայտում ժողովրդի կամքը: Սա կարևոր է պետական համակարգը սինքրոնացնելու գործում»,- շարունակեց վարչապետը:
: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել:
«Հույս հայտնեմ, որ նաև կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում»,- նշեց Փաշինյանը:
Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հույս ունի, որ խորհրդարանական ավանդույթները կշարունակվեն:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը