Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով. «Վեհափա՛ռ Տեր, Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախ թույլ տվեք միանալ բոլոր այն շնորհավորանքներին, որոնք այսօր հնչում եւ հնչելու են հայոց խորհրդարանի 100-ամյակի առթիվ: Մի քանի ամիս առաջ հանդիսավորությամբ նշեցինք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը: Իսկ վաղը, վերստին հանդիսավոր մթնոլորտում, տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը, ինչը յուրովի է իմաստավորում այսօրվա արարողությունը: Դարերի միջով կարողացել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին: Պետություն ունենալու երազանքը անթեղել ենք մեր մեջ եւ, ի վերջո, իրականություն դարձրել: Հայոց պետականությունը, որը հռչակված է պատմական Հայաստանի այս տարածքում, բացարձակ արժեք է: Բացարձակ արժեք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, այլ նաեւ՝ աշխարհի բոլոր հայերի համար: Մեզնից յուրաքանչյուրի մեջ հայի ինքնության գիտակցման հետ մեկտեղ, նաեւ պետականության մասնիկը կա: Պատմության տարբեր փուլերում պետականության գաղափարը մեր հոգու եւ մտքի մեջ եղել է առանց ընդհատվելու, անգամ եթե պետություն չենք ունեցել: Այդ գաղափարը մեր մեջ ուժեղ է եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մաս էինք կազմում զանազան կայսրությունների: Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել ազատության մեր որոնումների, հավատքի, եկեղեցու, պայքարի եւ հաճախ ընդվզումների ձևով: Մենք երբեք չենք հրաժարվել այդ գաղափարից՝ իրավամբ համարելով, որ այն մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է: Իհարկե, ժամանակը փորձության է ենթարկում թե՛ մեզ՝ որպես ժողովուրդ, թե՛ մեր պետությունը, եւ թե՛ մեր արժեհամակարգը: Արժեհամակարգի ճգնաժամը կարող է հանգեցնել նաեւ պետականության ճգնաժամի: 100 տարի առաջ, երբ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, պետականության հետ մեկտեղ թիրախավորված էին նաեւ մեր դավանած արժեքները, մեր ինքնությունը, եկեղեցին, լեզուն, մեր երազանքը: Աշխարհում սեփական տեղի, դերի, ասելիքի եւ ազգային ինքնության խորին գիտակցումով պետք է առաջ մղենք մեր պետությունը: Հայաստանը աշխարհի բոլոր հայերինն է՝ Երեւանից Ստեփանակերտ, Փարիզից Վաշինգտոն, Մոսկվայից Բեյրութ, Կալկաթայից Բուենոս Այրես եւ այլուր: Սիրելի՛ գործընկերներ, 100 տարի առաջ՝ 20-րդ դարի սկզբին, պատմական դեր էր վիճակված Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանին: Անկախ Հայաստանի պատմության մեջ այն միակ օրենսդիր մարմինն էր, որը ձևավորվեց ոչ թե ընտրությունների, այլ՝ քաղաքական պայմանավորվածության արդյունքում եւ դարձավ հայկական պառլամենտարիզմի արժանապատիվ առաջնեկը: 20-րդ դարի վերջին կարևոր առաքելություն էր վերապահված Հայաստանի Գերագույն խորհրդին, որը հաջորդեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդին: Ավելի քան մեկ տարի՝ մինչեւ առաջին նախագահական ընտրությունները, այն պետական կառավարում էր իրականացնում Հայաստանի երրորդ հանրապետությունում: 21-րդ դարում, Հայաստանի երրորդ հանրապետության օրոք, մենք վերստին ընտրել ենք խորհրդարանական կառավարման ուղին: Ներկայիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Ազգային ժողովին վիճակված է կարեւորագույն դերակատարություն եւ, իհարկե, առաքելություն, որը նաեւ նրա սահմանադրական պարտականությունն է: Հարգելի՛ գործընկերներ, Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարեւորագույն վկայություններից մեկն է: Պառլամենտարիզմը չի կարող զարգանալ առանց քաղաքացիական հասարակության զարգացման: Գարնանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը: Այսօր, պետականության բովանդակությունն անհրաժեշտ է լրացնել նոր Հայաստանի եռանդով, նպատակասլացությամբ եւ ապագայի հանդեպ կայուն հավատով ու հաստատուն կամքով: Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Պատասխանատվության գիտակցումը, թե՛ իշխանության, եւ թե՛ քաղաքացիական հասարակության, եւ թե՛ մեր ողջ ժողովրդի իմաստնության վկայությունն է: Կրկին շնորհավորում եմ հայոց խորհրդարանի 100-ամյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհի բոլոր հայերին, Հայաստանի բոլոր բարեկամներին շնորհավորում եմ վաղվա լուսավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն, առաջընթաց եւ լավատեսություն»: Հանդիսության ավարտին Հանրապետության նախագահը դիտել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված ֆիլմը, ինչպես նաեւ այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորաբաց թանգարան։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am