Նաիրա Զոհրաբյանը դիմում է գլխավոր դատախազին. հարցաքննության կանչեք Լենա Նազարյանին

«Լենա Նազարյան անունով երեւույթը, ով խորհրդարանում հայտնվելու համար պարտական է բացառապես Նիկոլ Փաշինյանին, այլեւս անցել է բոլոր սահմանները: Ես հիմա, այս հրապարակմամբ, դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին`ընդունեք Լենա Նազարյանի հայտարարությունը, որպես հայտարարություն հանցագործության մասին, առ այն, որ ես կապ ունեմ մարտի 1-ի արյունոտ ոճրագործության հետ»,- Առավոտի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, օրեր առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ Նաիրա Զոհրաբյանը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու նախագծին կողմ է քվեարկել: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Լենա Նազարյանին`կարդալ ՀՀ Սահմանադրությունը, որը սահմանում էր`արտակարգ դրության մասին հրամանագիրը նախագահի բացառիկ իրավունքն է, հետեւաբար, նման նախագիծ խորհրդարանում չի քվեարկվել: Այսօր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Հարկ եմ համարում անդրադառնալ Նաիրա Զոհրաբյանի մի հայտարարությանը, քանի որ դա խեղաթյուրում է մի կարևոր փաստ: Սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել եմ, որ տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը: Իմ կողմից արված այս հայտարարության համար հիմք է հանդիսացել «Մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որը ընդունվել է 81 կողմ ձայնով և այս կողմ քվեարկած պատգամավորների ցանկում է տիկին Զոհրաբյանը: Նշված ԱԺ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`անհրաժեշտ և իրավաչափ է համարում ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Տիկին Զոհրաբյանը, իհարկե, այս փաստը չի հերքում, սակայն, խեղաթյուրում է, ասելով, որ նման օրենքի նախագիծ չի եղել, որ նա էլ կողմ քվեարկի ))))) Այս պարագայում ես չեմ կարող գտնել որևէ այլ բացատրություն, թե ինչո՞ւ է տիկին Զոհրաբյանն այս մասին խոսելիս ասում «այ տգետներ նման օրենքի նախագիծ չի եղել», քան այն, որ Նաիրա Զոհրաբյանը, ցանկանալով իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, բառախաղի միջոցով ավելի նեղ իրավական հարթություն է տեղափոխում իմ կողմից արված հայտարարությունը: Մինչդեռ առկա է անհերքելի փաստ առ այն, որ Նաիրա Զոհրաբյանը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությանը կողմ քվեարկելով, համաձայնվել է, որ անհրաժեշտ և իրավաչափ է մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը»: Մանրամասն՝Առավոտում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Վարչապետը, ըստ նրա, Թրամփի ուղու շրջանակներում մեծ կարևորություն ունեցող կետերից մեկի մասին Նիկո´լ Փաշինյան, Իմ հայրենիքով եմ պատասխան տվել ձեր PR-ի համար. video Բլեֆ է, խաբկանք. պարոն Վե՛նս, դուք պարտավոր եք մեր խնդիրներին լուծում տալ․ Արամ Մանուկյան․ video Այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցություն ընդլայնելու համար․ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր. Փաշինյան Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ․ Վենս Սա բալանսավորված փաստաթուղթ չէ, չի ապահովում ՀՀ-ի ազատությունը Ադրբեջանից կախվածությունից. Լևոն Զուրաբյան Մանրամասներ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից «Ինչպե՞ս կարող ենք խոսել հարատև խաղաղության մասին, եթե հայերը պահվում են ադրբեջանական զնդաններում»․ Արթուր Խաչատրյան Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին միջուկային խաղաղ համագործակցության մասին հուշագիրը «Ազատություն հայ պատանդներին». Վենսը ակցիայի վանկարկումների ներքո մտավ Բաղրամյան 26 Ջեյ Դի Վենսը լավ կաներ՝ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին. Արտակ Բեգլարյան Նիկոլ Փաշինյանի և Ջեյ Դի Վենսի դեմ առ դեմ հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով Բաղրամյան 26–ի մոտ ակցիայի մասնակիցները նամակ–ուղերձ փոխանցեցին Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսին Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցը Դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա պարտականություն է դրել վերացնել քննիչի որոշումը․ փաստաբան Ռազմական գոտում զոհվել է հայկական «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը Մեր երկու երկրների գործընկերության առումով Վենսի այցը հիրավի շրջադարձային պահ է․ ԱՄՆ դեսպանատուն Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է. փաստաբան Նիկոլին ճնշելու են․ Ռուսաստանը կաշխատի ընդդիմության հետ․ քաղտեխնոլոգ (video) Վենսի ավտոշարասյունը վանկարկումների ներքո հասավ Բաղրամյան 26․ իրավիճակը թեժ է (video) «Ոստիկանական զորքերը պաշարել են Բաղրամյան պողոտան» (video) ՔՊ-ն ակցիայի պահանջի՝ գերիների ազատ աձակման հետ հաշտ չէ, այլապես չէին փակի ճանապարհը.Հայկ Մամիջանյան (video) «Մեր հայրենակիցներին առնում-ծախում են․ Վենսը դա պետք է իմանա»․ Արմեն Աշոտյանը՝ Բաղրամյան 26-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am