Ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ եւ անփոխարինելի բացառիկ աղբյուր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Ազգային ժողովում ընթացող  խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը շեշտեց՝  ՀՀ  խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը  նշանակալի իրադարձություն է եւ շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար: «Ունենալ խորհրդարան՝ որպես բարձրագույն օրենսդիր մարմին, նշանակում է, որ  պետական կառավարուման շարժիչ  ուժը ժողովրդի կամքն է, կամարտահայտությունը»,-շեշտեց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ եւ անփոխարինելի բացառիկ աղբյուրը: Ինչպես նշեց վարչապետը, այս առումով մենք կարեւոր եւ նոր ժամանակաշրջան ենք թեւակոխել,  երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վերածվում է դե ֆակտո իշխանության: Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ խոսեց  ՀՀ խորհրդարանների դերի մասին՝ շեշտելով, որ բոլոր խորհրդարանները բացառիկ դերակատարություն են ունեցել:  «Որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքներ,  այն ընտրությունը,  որ կատարում են ՀՀ քաղաքացիները»,-շեշտեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ ՀՀ խորհրդարանները երբեք չունենան այն հարցադրումը, թե որքանով են արտահայտում ժողովրդի կամքը: Վարչապետը ընդգծեց՝ սա կարեւոր է պետական համակարգը սինքրոնացնելու գործում: Ելույթում վարչապետն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, նշեց, որ հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել: Վարչապետը հույս հայտնեց, որ նաեւ կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբնունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում: Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի կապակցությամբ, վարչապետը հույս հայտնեց, որ խորհրդարանական ավանդույթները կշարունակվեն : Նիկոլ Փաշինայնը նաեւ շեշտեց՝ մեր առաքելությանը պետք է նայենք ոչ թե մեկ օրվա կամ մեկ տասնամյակի, այլ 100- մյակների կտրվածքով:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am