«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ գոհ է նախընտրական քարոզարշավից և հույս ունի, որ սեպտեմբերի 23-ին երևանցին իր գիտակից որոշմամբ հանրային ծառայության կբերի նախընտրած քաղաքական թիմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը հիշեցրեց, որ սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա Երևանի ավագանու համար ընտրապայքար է:
«Ողջունում եմ մեր բոլոր մրցակիցներին: Յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, մենք էլ կենտրոնացել ենք մեր քայլերի վրա՝ ներկայացնելու մեր տեսլականը: Մենք շատ լավատես ենք և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում գիտակցաբար մոտենալ քվեատուփին ու խղճի մտոք ընտրություն կատարել: Ոչ ոք թող կիրակի օրը տանը չնստի: Եթե երևանցին գնա և կողմնորոշվի խղճի մտոք, ոմանց համար անակնկալ արդյունքներ կունենանք»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով` Երևանի բյուջեն լումա առ լումա պետք է թափանցիկ ծախսվի, իսկ եկամուտներն ընդլայնվեն:
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու հուսով է նաև, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կկատարեն՝ ապահովելու ազատ և թափանցիկ ընտրություններ:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը