Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4.000 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Վարդգես Գասպարին հայցը ներկայացրել էր 2008թ. սեպտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:
Հայցվորը պնդել է, որ 2008թ. մարտի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում իր կալանքի պայմաններն անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող են եղել: Բացի այդ, նա նշել է, որ դատարանները չեն տրամադրել իր կալանքի համար բավարար հիմնավորումներ: Գասպարին ձերբակալվել է և ոստիկանական բաժանմունք տեղափոխվել 2008թ. մարտի 1-ին՝ ոստիկանի դեմ բռնություն գործադրելու կասկածանքով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ բանտախցում հայցվորի պահման պայմանների առնչությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որով երաշխավորվում է որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների,անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ էլ պատժի:
Դատարանը նաև վճռել է, որ տեղի է ունեցել ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը երաշխավորող կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ համարելով, որ դատարանները բավարար հիմքեր չեն տրամադրել հայցվորին կալանավորելու և նրա կալանքը երկարաձգելու մասին իրենց որոշումների առնչությամբ:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը