««Սանիթեք» ընկերությունը նոր աղբահան մեքենաներ կներկրի հանրապետություն: Աղբահան մեքենաներն այս պահին հատում են Վրաստան-Հայաստան սահմանը և շուտով կընդգրկվեն մայրաքաղաքի աղբահանության իրականացման գործում: «Քանի որ ընկերությունը խախտել է պայմանագրի մի շարք կետեր, և որպեսզի Երևանի տոնի կապակցությամբ մենք խնդիրներ չունենանք, ես հանձնարարական եմ տվել և Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ քննարկել եմ անհրաժեշտության դեպքում այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը»,- Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլիս ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Արդեն իսկ նախանշված են այն համայնքները, որտեղից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեխնիկա կբերվի: Համապետական տոներին և միջոցառումներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր մայրաքաղաք»,-վստահեցրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը