Նիկոլի սխալները

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք շաբաթ առաջ, երբ Երևանի ընտրարշավը դեռ չէր սկսել, ես գրել էր նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի վարչապետ և համար մեկ պաշտոնյա, ցանկալի է, որ ձեռնպահ մնա ընտրապայքարին անմիջական մասնակցությունից, և հանդես գա՝ որպես Երևանի բոլոր քաղաքացիների համար այդ ընտրությունների մաքրության և ժողովրդավարության երաշխավոր։ Նիկոլը, քանի որ բացի վարչապետ լինելը, փորձում է շարունակել հեղափոխության առաջնորդի իր առաքելությունը, գնաց ուղիղ հակառակ ճանապարհով, և ոչ միայն միջամտեց ընտրապայքարին, այլև դարձավ դրա հիմնական գործող անձը, փորձելով վերածել քաղաքապետի ընտրությունները անձամբ իր համար վստահության հանրաքվեի։ Ընտրությունները դեռ տեղի չունեցած, դա բերել է արդեն մի քանի պարադոքսալ արդյունքների՝ ա) Նիկոլի փորձը՝ հանրությունը բաժանել «սևերի» և «սպիտակների», և դրանով զրկել սեփական համակիրներից բացի մնացած բոլորին ընտրության իրավունքից, բերեց մնացած բոլորի բուռն հակազդեցությանը և համախմբմանը հենց Նիկոլի ու «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) դեմ, իսկ «ասֆալտին փռելը» ու «պատին ծեփելը» պարզապես դարձավ ծաղրի առարկա, քանի որ ընկալվում է՝ որպես օրենքից դուրս, պարապ ու անտեղի սպառնալիք, բ) ԲՀԿ-ն, որը մինչև այդ հանդիսանում էր Ազգային ժողովում Նիկոլի հիմնական հենարանը և կառավարությունում գլխավոր գործընկերը, փաստորեն մտավ ընդդիմության դերի մեջ, ընտրությունների արդյունքում այն կարող է ավելի դիստանցավորել նրանից, և դառնալ իրական հակառակորդ, գ) «Լույս» դաշինքը, որը մինչև այս ընտրապայքարը ընդհանրապես գոյություն չուներ՝ որպես կազմակերպված միավոր, Նիկոլի անիմաստ (ու տվյալ դեպքում՝ նաև անշնորհակալ) ճնշման արդյունքում ստիպված եղավ իրեն դիստանցավորել նրանից, և ընտրությունների արդյունքում կարող է ևս ավելի հեռանալ՝ կախված ստացված ձայների թվից ու ներքին զարգացումներից, դ) Մնացած բոլոր քաղաքական ուժերը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Նիկոլի պատկերացրած «Նոր Հայաստանում» իրենք տեղ չունեն, նրանց միջև այս ընտրություններից հետո տեղի են ունենալու ակտիվ վերախմբավորման պրոցեսներ, ե) Հայկ Մարությանը, որ ՔՊ-ի ընդհանուր դժգույն ֆոնի վրա կարող էր դառնալ նոր քաղաքական հայտնություն, մնաց Նիկոլի ստվերի տակ, որպես երկրորդ պլանի էպիզոդիկ գործիչ, և այս ընտրապայքարի արդյունքում բացարձակ չավելացրեց իր անձնական վարկանիշը, ավելի շատ՝ նույնիսկ ընդհակառակը, զ) Նիկոլի հիմնական գաղափարը՝ օգտագործել այս ընտրությունները սեփական ուժի ցուցադրման, և Ազգային ժողովը ինքնալուծարման ճանապարհով տանելու համար, կարելի է ենթադրել, որ արդեն իսկ տապալված է, անկախ ընտրությունների արդյունքից, քանի որ Ազգային ժողովում ներկայացված հիմնական ուժերը կոշտ հակազդելու են դրան, արդեն սեփական ինքնապահպանման բնազդից ելնելով, և այլևս Նիկոլին չվստահելով՝ որպես արդար և կանխատեսելի գործընկեր: Սեփական և դաշնակից քաղաքական ռեսուրսների այսպիսի մասսայական ոչնչացումից հետո մնաց տեսնել ընտրությունների արդյունքը, այն, ինչպես միշտ, դժվար կանխատեսելի է, քանի որ ընտրությունների օրը գործում են բազմաթիվ թաքնված գործոններ։ Սակայն անկախ այդ արդյունքից, արդեն հիմա կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը հաստատ ավելի շատ կշահեր, եթե մնար վարչապետական իր բարձունքի վրա, այցելեր Արցախ առաջնագիծ ու կոնկրետ հարցեր լուծեր այնտեղ, հանդիպեր Մակրոնի հետ ու հետ վերադառնար կոնկրետ արդյունքներով, հեռահար պոլեմիկայի մեջ մտներ ավելի ու ավելի ագրեսիվ դարձող Ալիևի հետ, և բոլոր այդ գործողություններով առաջ տաներ մեր բոլորիս հավաքական շահը։ Այլապես, ինչպես ասել է ժամանակին դասականը (արքա Պյուռոսը), «Եվս մեկ այսպիսի հաղթանակ, և ես կմնամ առանց զորքի»։ Բոլորիդ լավ օր եմ ցանկանում»։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am