Հարգելի պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք.
1.Երբ չգիտես, թե ինչ է խոսել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը հանձնաժողվի նիստում, ապա նախ՝ սովորիր։
2.Երբ չգիտես, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո գտնվող երկիր է, ապա նախ՝ սովորիր։
3.Երբ չգիտես, որ Մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է հետեւել եւ քննարկել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ մարդու իրավունքների վիճակը (անկախ գործող իշխանությունների ցանկությունից եւ քիմքից եւ անկախ ընդդիմության կամքից), ապա նախ՝ սովորիր։
4.Երբ չգիտես, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուսումնասիրվում են բազմաթիվ աղբյուրներից, եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ընդամենը կարծիք է հայտնում, ապա նախ՝ սովորիր։
Հ.Գ. Հետո խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես, եթե իհարկե հետո նման ցանկություն կմնա։ Եթե ոչ թե մեկ տարվա մեջ վեց անգամ (ինչպես պատվիրակության եւ նրա ղեկավարի դեպքում), այլ գոնե վեց տարվա մեջ մեկ անգամ կկանխես Հայաստանի կենսական շահերին վերաբերող գեթ մեկ հակահայկական բանաձեւ, ապա մի հապաղիր, խոսիր։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը