Արմավիրի մարզպետը միջամտում է արհմիությունների գործունեությանը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիության հայտարարությունը Արմավիրի մարզում արհմիությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Վերջերս ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 10 պատգամավորներ ներկայացրել են «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հիմնավորում են իբր արհմիություններին գործատուներից անկախացնելու անհրաժեշտությամբ: Այդ քաղաքական ուժի մտահոգությունների պատճառները կասկածանքների տեղիք են տալիս, քանի որ դրա հետ մեկտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը պաշտոնին նշանակվելուց հետո, արգելել է մարզպետարանի աշխատողներից արհմիության անդամավճարի գանձումը և փոխանցումը արհեստակցական կազմակերպությանը, ինչը խոչընդոտ է հանդիսանում արհեստակցական կազմակերպության գործունեության համար։

Մարզի կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, գերազանցելով իր պաշտոնական լիազորությունները, մարզպետը անօրեն միջամտում է նաև մարզում գործող այլ արհմիությունների գործունեությանը: Չարաշահելով պաշտոնական դիրքը՝ մարզպետը պարտադրել է համայնքապետերին տեղեկություններ տրամադրել կոլեկտիվ պայմանագրերի առկայության կամ բացակայության մասին, պահանջել է դրանց առկայության դեպքում իրեն տրամադրել պայմանագրի լուսապատճեները, ինչպես նաև հորդորել է կոլեկտիվ պայմանագրի բացակայության դեպքում չփոխանցել արհմիության անդամների անդամավճարը, ինչը ևս դիտարկում ենք, որպես միջամտություն և խոչընդոտում արհմիությունների գործունեությանը: Հիշեցնում ենք, որ համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի՝ պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, իսկ վերջինիս խոչընդոտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահություն

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am