2,5 միլիոն եվրոյանոց բնակարան, 5,4 միլիոն եվրոյանոց ընկերություն․ Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքը Ֆրանսիայում

2,5 միլիոն եվրոյանոց բնակարան, 5,4 միլիոն եվրոյանոց ընկերություն․ Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքը Ֆրանսիայում։ Այս մասին  գրում է  civilnet.am կայքը։
 Հայաստանի ֆինանսների նախկին նախարար և Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011-ից գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն, որի միջոցով նույն տարում Փարիզի ամենաթանկ համարվող թաղամասերից մեկում` Յոթերորդ թաղամասում, բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը նշվել է որպես ընկերության կապիտալ։
 Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները 2011-ի մարտին Փարիզում հիմնել ու ներկայում էլ տնօրինում են Nakrinamang ընկերությունը։ Ընկերության գործունեության մասին տվյալները սակավ են, իսկ շահույթ, ըստ ֆրանսիական ընկերությունների ռեգիստրի, Nakrinamang-ը չի ստացել, կարելի է ենթադրել, որ ընկերությունը հատուկ ստեղծվել է անշարժ գույքը ձեռք բերելու համար։
 Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ թաղամասերից մեկը, որը նաև զբոսաշրջային կենտրոն է։ Այն հիմնվել է 17-րդ դարում ու գտնվում է Սենա գետի ձախ ափին։
 Այստեղ կան կառավարական շենքեր (Ֆրանսիայի Սենատը, արտաքին գործերի նախարարությունը և այլն), դեսպանատներ, նաև հանրահայտ Հաշմանդամների տունը (Hôtel des Invalides), որտեղ գտնվում են ֆրանսիացի ճանաչված ռազմական գործիչների դամբարանները, այդ թվում Նապոլեոն Բոնապարտինը։
 Nakrinamang ընկերությունը սկզբնապես ստեղծվել է 2000 եվրո կապիտալով։ Դրանից 1000 եվրոն ներդրել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, մյուս 1000-ը՝ նրա կինը՝ Քրիստինա Սաֆարյանը։ Ընկերության կապիտալը մեկ տարվա ընթացքում 2000 եվրոյից հասել է 2,622․000 եվրոյի։ Սա եղել է այն բանից հետո, երբ Nakrinamang ընկերությունը Փարիզի Յոթերորդ թաղամասի 6-րդ փողոցում բնակարան է ձեռք բերել։ Այն արժեցել է 2,620.000 եվրո (2011-ի դրամի փոխարժեքով արտահայտված՝ 1,286 միլիարդ դրամ)։ Բնակարանի հետ ձեռք են բերվել նաև կցակառույցներ։
 Բացի այս՝ բնակարանի մոտակայքում Արտյոմ Խաչատրյանն ու նրա կինը ձեռք են բերել ավտոկայանատեղի՝ 9 Passage Landrieu հասցեում։ Գործարքը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 9-ին։ Սա Խաչատրյանների հիմնած ընկերության միակ գույքն է։ Նույն օրը ընկերությունում բաժնեմասեր են ձեռք բերել նաև Գագիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Գուրգեն Խաչատրյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հունանյանը։
 Մտնելով Nakrinamang-ի բաժնետերերի ցանկ՝ վերջիններս նույն չափով՝ 2,6 միլիոն եվրոյի բաժնետոմս գնելով ներդրում են կատարել ընկերությունում։ Այդպիսով, Փարիզում գրանցված ընկերություննն ամբողջությամբ կիսվել է Գագիկ Խաչատրյանի որդիների ու հարսների միջև։ Յուրաքանչյուրն ունի 25 տոկոս բաժնեմաս (գումարային տվյալներով արտացոլված՝ յուրաքանչյուրի բաժնեմասը կազմում է 1,3 միլիոն եվրո), իսկ ընկերության ընդհանուր կապիտալը՝ ներառյալ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող բնակարանը, կազմել է ավելի քան 5,2 միլիոն եվրո (2016-ի փոխարժեքով արտահայտված՝ 2,791 միլիարդ դրամ)։
Այս ընկերության կանոնադրությունում առկա է մի կետ, որը ևս ապացուցում է, որ Nakrinamang անունով ընկերությունը ստեղծվել է Ֆրանսիայում միայն անշարժ գույք ձեռք բերելու համար։ Նշվում է, որ ընկերության բաժնետերերը անհատույց կարող են օգտագործել գույքը, այսինքն՝ Փարիզում ձեռք բերված բնակարանը։ Բացի այդ՝ առևտրային կազմակերպությամբ բնակարանի ձեռքբերումը ենթադրաբար թույլ էր տալու դրա սեփականատերերին մնալ գաղտնի։
 Սկզբնական փուլում Nakrinamang ընկերությունը, սակայն, գրանցված է եղել Փարիզի բոլորովին այլ՝ 39 rue des Perchamps հասցեում։
 Խաչատրյանների ընկերությունում վերջին փոփոխություններն արվել են երկու տարի առաջ։ 2016-ի մայիսի 27-ին ընկերության տնօրենը՝ Արամ Խաչատրյանը, հեռացել է այդ պաշտոնից՝ բաժնետերերի ընդհանուր որոշմամբ։ Արամ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է։ Նոր տնօրեն է նշանակվել ազգությամբ վրացի Գեորգի Կիզիլաշվիլին։ Վերջինս բաժնետեր չի համարվում, ու Կիզիլաշվիլիին Խաչատրյանները ընկերության կանոնադրությամբ արգելել են առանց իրենց համաձայնության իրականացնել 500 եվրոն գերազանցող գործարքներ։
 Գագիկ խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, միայն Փարիզում չէ, որ թանկարժեք վայրում տնօրինում են անշարժ գույք։ «Հետք» ինտերնետային պարբերականը գրել էր, որ 2010-ին եղբայրները Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով առանձնատուն էին գնել, որը հետագայում վաճառել էին 18 միլիոն դոլարով։ 2017-ին «Հետքը» նաև գրել էր, որ Խաչատրյան եղբայրները այս ամենից բացի Լոս Անջելեսի մեկ այլ հասցեում նոր վիլլա են կառուցում։ Այս գործարքների իրականացման ամբողջ ընթացքում Գագիկ Խաչատրյանը ղեկավարել է Պետեկամուտների կոմիտեն։
 Խաչատրյանի երկու որդիներն իրենց ընտանիքների հետ ապրում են Երևանի Տերյան 66 հասցեում (հայտնի է որպես HSBC-ի շենք, քանի որ բանկի գլխամասային գրասենյակը այս շենքում է) գտնվող բարձրահարկի երկու տարբեր բնակարաններում։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am