Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

Սեպտեմբերի 17-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսասատանի ու Թուրքիայի նախագահների սիրիական Իդլիբ նահանգի հարցով հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին նախագահները հայտարարել են Իդլիբում բուֆերային գոտի ստեղծելու շուրջ պայմանավորվածության մասինմ հայտնում է Ermenihber գործկալությունը: Պուտինը, խոսելով ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, ասել է, որ Էրդողանի հետ նախ քննարկել են Իդլիբի զինյալների կողմից հնարավոր հարձակումների վտանգը Հալեպի, ինչպես նաև Հմեյմիմի ու Տարտուսի համար, որոնցում տեղակայված են ռուսական բազաները: «Բոլոր այս հարցերը մանրամասնորեն քննարկելուց հետո որոշեցինք շփման գծի երկայնքով 15-20 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի հիմնել: Այդ ընթացքում բոլոր զինյալները դուրս կգան այնտեղից: Պարոն Էրդողանն առաջարկեց այնտեղից հանել նաև ծանր զրահատեխնիկան: Բոլոր ընդդիմադիր խմբավորումները դուրս կհանեն այդ շրջանից ծանր զրահատեխնիկան: Իդլիբում ռուս և թուրք զինվորների մասնակցությամբ վերահսկողության մեխանիզմներ կստեղծվեն: Համայում թուրքական կողմը անվտանգության միջոցներ կձեռնարկի: Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց վճռականությունը ևս մեկ անգամ հաստատող Ռուսաստանն ու Թուրքիան կպահպանեն Աստանայի ձևաչափը և Ժնևում կնպաստեն հարցի քաղաքական լուծմանը»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Թուրքիայի նախագահն էլ, տեղեկացնելով, որ այս համաձայնության արդյունքում տեղի չի ունենալու սպասվելիք զինված միջամտությունն Իդլիբում, ասել է. «Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան միջոցները ապառազմականացված գոտում զինված միջամտությունը բացառելու ուղղությամբ: Թե՛ երրորդ կողմի սադրանքները և թե՛ ձեռք բերված համաձայնության խախտումները կանխելու ենք համատեղ ուժերով»: Նախագահների ելույթներից հետո 2 երկրի պաշտպանության նախարարներն իրենց ստորագրություններն են դրել «Իդլիբում լարվածության թուլացման գոտում իրավիճակը կայունացնելու մասին համաձայնագրի արձանագրության» տակ:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am