Լռելյայն կոնսենսուս. ՀՀԿ ստվերային մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրությանը, թերեւս լիովին հասկանալի պատճառներով, այդուհանդերձ այդ ընտրությունը անկասկած ստուգարք է նաեւ ՀՀԿ-ի համար: Ընդ որում՝ ամենեւին պատահական չեն խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել այս կամ այն ուժին, թեկնածուին: Խնդիրն այն է, որ այստեղ հնարավոր մոտիվացիան երկկողմ է: Բանն այն է, որ ՀՀԿ-ի համար էլ կա հարց, թե կուսակցությունն ընդհանրապես ինչի է ունակ ներկայումս կազմակերպական առումով: Ի վերջո, ակնհայտ է, որ բաց թողնելով Երեւանի ընտրությունը՝ Հանրապետականը փորձում է հնարավորինս կենտրոնանալ եւ մոբիլիզացվել խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարով: Եթե կուսակցությունն առաջադրվեր Երեւանում, ապա չէր ստանալու ոչինչ: Սակայն ոչ միայն չէր ստանալու ոչինչ՝ դա դեռ ոչինչ, այլ նաեւ ստանալու էր հասարակական դժգոհության եւ հնարավոր է՝ ատելության նոր դոզա: Իսկ դա կնշանակեր արդեն ձախողում ոչ միայն Երեւանում, այլ նաեւ համապետական մասշտաբի ընտրությանը: Մինչդեռ ՀՀԿ-ի համար կա խնդիր հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը, եւ այդ առումով, իհարկե, ավելորդ հանրային բացասական լիցքեր կուտակելը Հանրապետականին բացարձակապես պետք չէր: Մյուս կողմից, սակայն, այդ ուժը կանգնած է ոչ միայն, այսպես ասած, բարոյա-քաղաքական ռեաբիլիտացիայի բավականին բարդ, համենայնդեպս առայժմ անլուծելի թվացող խնդրի առաջ: Բանն այն է, որ այդ խնդրի առկայությամբ առավել եւս ՀՀԿ-ի համար կարեւոր է դառնում, թե կազմակերպական ինչ սխեմաներ են պահպանվում եւ որքանով է մնացել դրանց կենսունակությունը: Ի վերջո, դրանք են լինելու խորհրդարանի ընտրությանն անցողիկ շեմի հույսը: Ահա այդ տեսանկյունից էլ ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրությանը մի կողմից փորձում է գույքագրել իր ռեսուրսները, մյուս կողմից՝ հասկանալ, թե ինչպիսին է դրանց ներկայիս ներուժը: Դա է պատճառը, որ ՀՀԿ-ն գործնականում այս կամ այն կերպ ռեսուրսային ներգրավվածություն ունի մասնակից գրեթե բոլոր կամ գրեթե բոլոր հիմնական ուժերի գործողություններում՝ այս կամ այն շերտում ներգրավված ռեսուրսներով: Ընդ որում՝ այդ ներգրավվածության մի մասը կարող է լինել ուղիղ քաղաքական համաձայնության արդյունքում, մյուս մասը՝ ավելի ցածր շերտերում, երբ ներգրավվածությունը կա՛մ չի հասնում քաղաքական ղեկավար շերտին, կա՛մ եթե հասնում է, ապա չի առաջացնում լուրջ դիմադրություն՝ նկատի ունենալով այն, որ այդ ներգրավվածությունը գործնականում չի առաջացնում վարկաբեկման քաղաքական խնդիր: Այսպիսով, ձեւավորվում է յուրօրինակ լռելյայն կոնսենսուս, երբ ՀՀԿ-ն մի քիչ-մի քիչ ռեսուրսներ է ծառայեցնում այլ ուժերին, մյուս կողմից՝ փորձարկում է իր ներկայիս կարողությունները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք դրանք բավարար են խորհրդարանի արտահերթ ընտրությանը 5 կամ թեկուզ 3 տոկոս հավաքելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am