Ցմահ դատապարտյալները ՀՀ նախագահին խնդրում են չեղյալ համարել N103 չարաբաստիկ որոշումը

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2003 թ. օգոստոսի 1-ին ստորագրած N103 որոշման դեմ։ Դրանով մեր մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Մարդասիրական թվացող մի քայլ, որը ավելի շատ բերեց հոգեբանական տվայտանքների։ 15 տարի է, ինչ պայքարում ենք չարաբաստիկ որոշման դեմ։ Այդ տարիներին իշխանական բարձր պաշտոններ զբաղեցրած այրերը միայն հիմա են խոստովանում, որ ժամանակին իրենք էլ առաջարկում էին փոխել այդ որոշումը, բայց Դուք լավ գիտեք, որ Հայաստանում այն ժամանակ հարցեր լուծող միակ տղամարդը Բաղրամյան 26-ում էր։ Քավ լիցի, չեղյալ անել N 103 որոշումը չի նշանակում վերադառնալ մահապատժին։ Մենք խնդրում ենք վերացնել այդ որոշումը եւ մեը քրեական գործերը ուղարկել նոր քննության։ Գուցե այդ ժամանակ 20-23 տարի անազատության մեջ գտնվող ցմահներս ազատություն ստանանք։ Մեծարգո պարոն Սարգսյան, Հայաստանում նոր իրողություն եւ նոր իրավիճակ է։ Դուք, որպես պետության գլուխ և Սահմանադրության պահպանմանը հետևող, խնդրում ենք թույլ տալ վերականգնել մեր ոտնահարված դատավարական իրավունքը։ Զղջացել ենք մեր գործած հանցանքի համար, 20 տարուց ավելի է, ինչ անազատության մեջ ենք։ Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ։ Մեկ անգամ ևս խնդրում ենք,որ չեղյալ համարեք այդ չարաբաստիկ որոշումը եւ մեր գործերը ուղարկեք նոր քննության։ Ի դեպ այս առաջարկին կողմ են նաև բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ։ Հարգարժան պարոն Սարգսյան, աշխարհը զարմացած է Հայաստանի թավշյա հեղափոխությամբ։ Դուք էլ հեղափոխական քայլ արեք ու կրկին զարմացրեք աշխարհին, որ, այո՛, Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է, և վերջապես կվերականգնվի Արդարությունը։ Ստեփան Գրիգորյան և մի խումբ ցմահ դատապարտյալներ

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am