ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ Հայաստանի պետական կառավարման համակարգն ուռճացված է։ «Կարծում եմ՝ սա ակնհայտ է բոլորի համար, ու այս ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանքը, և մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք: Անգամ լինում են դեպքեր, երբ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ այնպիսի ծախսերի ենք հանդիպում, որ չենք կարողանում հավասարակշռված արձագանքել դրան: Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների»,- ասաց նա:
Ինչպես վարչապետը փաստեց՝ ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: «Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»,- ասաց նա:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը